Գրադարանի կախարդական գորգը

Երկրորդ դասարանը երկարացված օրվա իր ճամբարային առօրեայի մի մասն անց է կացնում <<Տիգրան Հայրապետյան>> գրադարանում: Մեզ անակնկալ էր սպասվում՝ նոր ու փափուկ գորգ: Կարծում եմ, դա էր պատճառը, որ բոլորս բնազդաբար հանեցինք մեր կոշիկները և վայելեցինք գորգն իր ամբողջ փափկությամբ: Չնայած մենք միշտ էլ սիրել ենք մեր գրադարանը, այնտեղ տիրող հետաքրքիր ու խորհրդավոր աշխարհը, որն իհարկե ապահովում են մեր շատ սիրելի գրադարանավարները, բայց այսօր ամեն ինչ ավելի բնական էր, ավելի ջերմ ու ընտանեկան: Բոլորս խաղացինք, կարդացինք և մեծ բավականություն ստացանք այդ մթնոլորտից: Միգուցե այդ ամենի պատճառը կախարդական գորգն էր, որը մեզ տարավ գրքերի և խաղերի հեքիաթային աշխարհ:SAM_3173 Читать далее