Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան

Ջրի կաթիլի պատմությունը

imagesCA9VKAI6

Օվկիանոսի մակերեսին’ արևի վառ ճառագայթների տակ, ցատկոտում և խաղում էին ջրի անթիվ կաթիլները:
Մեկն առանձնապես արագաշարժ էր: Նա մյուսներից մերթ ավելի բարձր էր ցատկում, մերթ փրփուրի հետ միասին թռչում էր ալիքի կատարին: Նա շատ էր ուզում հեռավոր ճանապարհորդության ուղևորվել:
«Գոնե արևն ինձ բարձրացներ»,- մտածեց կաթիլը:

Եվ արևը ցած ուղարկեց իր կիզիչ ճառագայթները, որոնք ընկան ջրի մակերեսին, և, ահա, բազմաթիվ փոքրիկ կաթիլներ սկսեցին օդ բարձրանալ: Դրանց մեջ էր նաև այն արագաշարժ կաթիլը, որն ուզում էր ճանապարհորդել:
Փոքրիկ կաթիլներն արագորեն դեպի վեր սլացան, բայց իրար չտեսան, որովհետև Արեգակի տաք ճառագայթները նրանց վերածեցին անտեսանելի գոլորշոկ որին էլ քամին քշեց տարավ ավելի ու ավելի հեռու: Եվ հանկարծ գոլորշի դարձած մեր փոքրիկ կաթիլը ներքևում տեսավ ոչ թե օվկիանոսի ջինջ մակերևույթը, այլ խայտաբղետ ցամաքը’ անտառներ, դաշտեր, լեռներ, գյուղեր, քաղաքներ: Նա երբեք նման բան չէր տեսել և շատ ուրախ էր:
Վրա հասավ երեկոն, և ցրտեց: Գոլորշին ծանրացավ և հանդարտ ու անտեսանելի ցած իջավ’ նստելով ծաղկի պսակաթերթին: Ցրտից նա ավելի սեղմվեց, կրկին վերածվեց ջրի կաթիլի: Նա արդեն ցողի կաթիլ էր ծաղկի վրա:
Առավոտյան արևն իր ճառագայթներով տաքացրեց ամեն ինչ: Մեր փոքրիկ կաթիլը ևս տաքացավ, վերածվեց անտեսանելի գոլորշու: Եվ նա ուրախությամբ սկսեց վեր սլանալ…
Օրը տաք էր: Փոքրիկ կաթիլների շատ մեծ քանակություն վեր բարձրացավ: Քամին դրանց ավելի ու ավելի վեր տարավ, այնտեղ, որտեղ օդն ավելի սառն էր: Եվ փոքրիկ կաթիլն իր շուրջը տեսավ հազարավոր կաթիլների: Դրանք խառնվեցին ու սեղմվեցին միմյանց և վերջիվերջո կուտակվեցին մեծ ամպի մեջ: Քամին քշեց ամպը, և ավելի ու ավելի շատ կաթիլներ միացան իրար, ծանրացան, և ամպը էլ չկարողացավ պահել նրանց: Նրանք ցած գլորվեցին: Իսկ մարդիկ ասացին’ անձրև է գալիս:
Մեր փոքրիկ կաթիլը ուրիշների հետ միասին ընկավ անտառ, Ներծծվեց հողի մեջ և աղբյուրի ջրերի հետ միասին կրկին դուրս եկավ երկրի երես: Աղբյուրներից էլ բոլոր կաթիլները լցվեցին աղմկալից առուն: Սա էլ սլացավ անտառից դաշտ, հոսեց ձորակով և վերջապես, միանալով իր Նման առվակներին, դարձավ մի մեծ գետ:

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s