Լեռներ և բլուրներ

արագած

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից են հարթավայրերը: Այժմ ծանոթանանք մակերևույթի մյուս ձևերին՝ լեռներին և բլուրներին: Читать далее

Առցանց բնագիտություն․Հունվարի 25-31

Պատասխանեք հարցերին քոմենթ բաժնում՝ օգտվելով դասագրքից կամ համացանցից։

1. Ե ՞րբ է լույսը բեկվում։ Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից։

2. Ո ՞ր դեպքերում է լույսի բեկման անկյունը՝ ա) փոքր լինում անկման անկյունից, բ) մեծ լինում ան կման անկյունից։ Читать далее

Տերևից բույսերի բազմացման ձևերը

SAM_4030

Բուսերը կարելի բազմացնել նաև տերևներից: Տերևներից բազմացումը լինում է 3 եղանակով՝

  • ցողունով տերևի բազմացում
  • կտրտած տերևով կամ մասնակի տերևով
  • ամբողջական տերևով

Читать далее

Առցանց բնագիտություն․ Հուվարի 18-25

Ստորև բերված են այն հարցերը, որոնց պետք է պատասխանեք՝ օգտվելով էլեկտրոնային դասագրքից կամ համացանցից։ Եթե կլինեն անհասկանալի հարցեր․ դիմեք։ Պատասխանները գրում եք իմ բլոգի comments բաժնում։ Անպայման նշում եք՝ անուն, ազգանուն, դասարան, որպեսզի մատյաններում գնահատելիս թյուրիմացություն չլինի։

1. Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհես  տական աղբյուրներ։

2.Ինչպես է տարածվում լույսը համասեռ միջավայրում

3.Ինչպես է տեղի ունենում Լուսնի և Արեգակի խավարումը(կարող եք նկարագրել նաև նկարելով՝ օգտվելով paint ծրագրից)

4.Ինչ է նշանակում անկման անկյուն և անդրադարձման անկյուն

5.Քանի տեսակի հայելիներ կան և որոնք են դրանք

 

Սերմից բերք․ Առցանց բնագիտություն․Հունվարի 19-ից

Նախագիծը նախատեսված է կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների համար: Նպատակն է ծանոթացնել փոքրիկ ջերմոցի ստեղծման փուլին, տեխնոլոգիական առանձնահատկություններին, հեռավար ուսուցման միջոցով սովորողների, ծնողների և ընտանիքի մյուս անդամների կարողությունների և հմտությունների ձեռք բերում, ամրապնդում:Այս նախագծի ընթացքում սովորողներն իրենց ձեռքերով սերմից կստանան սածիլ, որը կտեղափոխվի հողի մեջ, իսկ արդյունքում կունենանք բերք։

  1. Սերմերի ընտրություն՝ չոր, ամբողջական, չափերով խոշոր
  2. Տարայի ընտրություն՝ ոչ շատ բարձր՝ 5-6 սմ, պլաստմասե, մետաղյա
  3. Հողախառնուրդի ճիշտ ընտրություն՝ այգու հող, ավազ, ցանկալի է նաև տորֆ

Արդյունքում.

  • Ստանալ փոքրիկ ջերմոց՝ սերմից մինչև սածիլ
  • Հմտանալ սերմից բույս աճեցնելու տեխնոլոգիային
  • Ճանաչել բույսերն իրենց անուններով
  • Ուսումնասիրել և ծանոթանալ տվյալ բույսի օգտակար հատկությունները՝ օգտվելով համացանցից

 

 

 

 

 

Առցանց դասի առաջադրանքներ

Ընտրե՛ք ճիշտ տարբերակները:

  1. Ջերմաստիճանը որոշելու սանդղակներ են՝

ա) Ցելսիուսի բ) Ֆարենհայտի գ) Կելվինի դ) Ջոուլի

  1. Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը՝

ա) մեծանում է բ) փոքրանում է գ) չի փոխվում Читать далее

Առցանց բնագիտության առաջադրանքներ․ Հունվարի 11-18

Յուրաքանչյուրդ կազմում եք հինգ հարց մեր անցած թեմաներից և մեկ կամ ավելի հարցեր էլ ձեզ հետաքրքրող, որոնք կապ կունենան բնագիտության հետ, դրանք կարող են լինել հարցեր կենցաղից, եղանակներից, ամանորյա սեղաններին դրված սնունդների օգտակարությունից կամ վնասից և այլ, այսինքն այն ինչ իրոք ձեզ հետաքրքիր է։ Հարցերը ուղարկում եք ինձ և ձեր ընկերներին։ Читать далее