Рубрика: Առցանց բնագիտություն

Առցանց բնագիտության առաջադրանքներ․ Հունվարի 11-18

Յուրաքանչյուրդ կազմում եք հինգ հարց մեր անցած թեմաներից և մեկ կամ ավելի հարցեր էլ ձեզ հետաքրքրող, որոնք կապ կունենան բնագիտության հետ, դրանք կարող են լինել հարցեր կենցաղից, եղանակներից, ամանորյա սեղաններին դրված սնունդների օգտակարությունից կամ վնասից և այլ, այսինքն այն ինչ իրոք ձեզ հետաքրքիր է։ Հարցերը ուղարկում եք ինձ և ձեր ընկերներին։ Հետո բոլորից ստացված հարցերը խմբավորում եք, խոսքը կրկնվող հարցերի մասին է, դարձնում եք մեկ ընդհանուր հարցաշար և սկսում եք աշխատել։ Պարբերաբար առցաց տեղեկացնում եք ձեր աշխատանքների մասին։

Այդ հարցերի միապաղաղությունից խուսափելու համար  ձեզ եմ ուղարկում մի քանի փորձեր, որոնցից մեկը կկատարեք տանը, կնկարահանեք, իհարկե վերջում այդ ամենը դնում եք բլոգում և ուղարկում ինձ։

Մոմով փորձ․

Անհրաժեշտ նյութեր՝ մոմ, ափսե, ջուր, լուցկի, կես լիտրանոց բանկա

Փորձի ընթացքը․ Ափսեի մեջ լցնում ենք ջուր, մոմը զգուշությամբ դնում եք ջրի վրա, վառում եք, բանկան դնում վրան։ Ինչ տեղի ունեցավ և ինչու ։

 

Սառցե կարթ․

Անհրաժեշտ նյութեր՝ սառույցի մի քանի կտոր, երկար ապակյա տարա(դա կարող է լինել բնական հյութերի համար նախատեսված ապակյա տարաները), թել, աղ։

Փորձի ընթացքը․ Ապակյա տարայի մեջ լցնել սառույցները, թելը իջեցնել այնպես, որ մի ծայրը կպնի սառույցին ,իսկ մյուս ծայրը մնա ձեր ձեռքում, որից հետո աղը ցանել այն սառույցի վրա որին կպած է թելը, մի փոքր սպասելուց հետո թելը բարձրացրեք։ Ինչ տեսաք։

 

Անանուն փորձ-ով այս փորձը կանի նա էլ թող անունը մտածի

Անհրաժեշտ նյութեր՝  մետաղյա բարակ լար 10- 15սմ երկարությամբ, ամանի հեղուկ,թել,մատիտ

Փորձի ընթացքը․ Մետաղյա լարի երկու ծայրերը միացնում ենք իրար, ստանում ենք շրջան, մեջտեղից կապում ենք թելը ոչ շատ ձիգ, հետո այն իջնում ենք օճառաջրի մեջ, մետաղալարի մեջ առաջանում է բարակ շերտ թելն էլ մեջտեղում, մատիտի կամ մատի օգնությամբ ծակում ենք թելից վերև կամ ներքև գտնվող հատվածը։ Ինչ եք տեսնում՝ նկարագրեք։

 

Սրանք իմ առաջարկած փորձերն են, բայց դուք կարող եք օգտվել նաև համացանցից և կատարել լրիվ ուրիշ փորձ․ սպասում եմ ձեր աշխատանքներին։

 

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s