Рубрика: Առցանց բնագիտություն, Uncategorized

Առցանց բնագիտություն․Հունվարի 25-31

Պատասխանեք հարցերին քոմենթ բաժնում՝ օգտվելով դասագրքից կամ համացանցից։

1. Ե ՞րբ է լույսը բեկվում։ Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից։

2. Ո ՞ր դեպքերում է լույսի բեկման անկյունը՝ ա) փոքր լինում անկման անկյունից, բ) մեծ լինում ան կման անկյունից։

3. Ո ՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ։

4. Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

5.Նկարեք մարդու աչքի կառուցվածքը, թվար կե՛ք  մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

6. Ինչպես կարելի է շտկել կարճատեսությունը։

7. Ի ՞նչ է պետք անել տեսողությունը չվնասելու համար։

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Առցանց բնագիտություն․Հունվարի 25-31: 7 комментариев

  1. 1. Լույսը բեկվում է երբ անցնում է թափանցիկ միջավայրից մյուսը: Լույսի անդրադարձման ժամանակ լույսը կպչում է առարկային և հետ է դառնում, իսկ բեկման ժամանակ լույսի ճանապարհին խանգառող առարկային կպչելիս նա սկսում է գնալ ուրիշ ուղղությամբ:

    2. Լույսի անկման անկյունը մեծ է լինում բեկման անկյունից, երբ նա նոսր միջավայրից անցնում է խիտ միջավայր, իսկ հակառակ դեպքում բեկման անկյունն է ավելի մեծ:

    3. Ոսպնյակի կիզակետն այն կետն է, որի վրա հատվում են հավաքող ոսպնյակի միջով անցած լույսի ճառագայթները:

    4. Աչքի նորմալ տեսողության հեռավորությունը 25 սմ է:

    6. Եթե մարդը ունի կարճատեսություն, նա կրում է հատուկ ակնոց:

    7. Մարդու տեսողությունը վնասվում է երբ նա աշխատում է անբավարար կամ չափից դուրս պայծառ լույսի պայմաններում: Տեսողությունը նաև վնասվում է երբ նա պառկած է կարդում կամ երբ գիրքը պահում է լավագույն տեսողության հեռավորությունից շատ մոտ:

  2. Ռոբեռտ Կաժոյան 6.3 դասարան

    1. Ե ՞րբ է լույսը բեկվում։ Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից։
    Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է: Անկման կետում լույսի
    ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառա­
    գայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագ­
    ծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով։

    2. Ո ՞ր դեպքերում է լույսի բեկման անկյունը՝
    ա) փոքր լինում անկման անկյունից,
    Երբ լույսը նոսր միջավայրից անցնում է խիտ միջավայր:
    բ) մեծ լինում ան կման անկյունից։
    Երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր:

    3. Ո ՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ։
    Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով հա­վաքող ոսպնյակի միջով, հատվում են մի կետում, որը կոչվում է կիզակետԼ:

    4. Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    25սմ

    5.Նկարեք մարդու աչքի կառուցվածքը, թվար կե՛ք մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    Եղջերաթաղանթ, բիբ, ակնապատյան, ցանցաթաղանթ, տեսողականնյարդ, ապակենման մարմին, ծիածանաթաղանթ, ակնաբյուրեղ:
    Լույսը նախ բեկվում է Եղջերաթաղանթի վրա, հետո ակնաբյուրեղում և ապակենման մարմնում:Աչքի բիբը կախված
    լուսավորությունից, փոխում էիր չափերը և կարգավորում աչքի մեջ ընկնող լույսի քանակը։ Ցանցա թաղանթի վրա պատկերը երևում է իրական փոքրացված և շրջված:Պատկերը գլխուղեղին է հաղորդվում տեսողական նյարդի միջոցով:

    6. Ինչպես կարելի է շտկել կարճատեսությունը։
    կրում են համապատասխան ակնոց:

    7. Ի ՞նչ է պետք անել տեսողությունը չվնասելու համար։
    Չկարդալ թույլ լուսավորության, պայծառ լուսավորության և պարկած վիճակում:

  3. 1. Թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելիս լույսը բեկվում է: Իսկ անդրադարձի ժամանակ լույսը հետ է անդրադառնում՝ անդրադարձման անկյան տակ:

    2. Երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է լինում անկման անկյունից:

    Երբ լույսը նոսր միջավայր անցնում է խիտ միջավայր, բեկման անկյունը փոքր է լինում անկման անկյունից:

    3. Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով հավաքող ոսպնյակի միջով հատվում են մի կետում՝ կիզակետում:

    4. Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25 սմ է:

    5. Աչքի բիբը, կախված լուսավորությունից, փոխում է իր չափերը և կարգավորում աչքի մեջ ընկնող լույսի քանակը:

    Ակնաբյուրեղի կորության փոփոխությունների շնորհիվ մենք տեսնում ենք ինչպես հեռու, այնպես էլ մոտ առարկաները:

    Աչքի մեջ ընկնող լույսը նախ բեկվում է եղջերաթաղանթի վրա, ապա՝ ակնաբյուրեղում և ապակենման մարմնում: Ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի իրական, փոքրացված, շրջված պատկերը:

    Տեսողական նյարդի շնորհիվ այդ պատկերը հաղորդվում է գլխուղեղին, և մարդու մոտ առաջանում է տեսողական զգացողություն:

    6. Կարճատեսությունը կարելի է շտկել համապատասխան ակնոց կրելով:
    7. Տեսողությունը չվնասելու համար պետք է ապահովել բավարար լուսավորություն, պառկած չկարդալ, գիրքը կարդալիս պահել 25 սմ-ից ոչ մոտ:

  4. 1 Ե ՞րբ է լույսը բեկվում։ Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից։
    Երբ որ ապակե բաժակի մեջ լցնենք ջուր և ջրի մեջ դնենք գդալ կամ մատիտ ապա մեզ կթվա որ նրանք կոտրված են։

    2Ո ՞ր դեպքերում է լույսի բեկման անկյունը՝ ա) փոքր լինում անկման անկյունից, բ) մեծ լինում անկման անկյունից։
    ա) Երբ լույսը նոսր միջավայրից անցնում է խիտ միջավայր, անկյունը փոքր է լինում անկման անկյունից։
    բ)Երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը
    մեծ է լինում անկման անկյունից։

    3Ո ՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ։

    4Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    0

    5.Նկարեք մարդու աչքի կառուցվածքը, թվար կե՛ք մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

    6 Ինչպես կարելի է շտկել կարճատեսությունը։

    Կան շատ ձևեր, օրինակ՝, հատուկ վառժություններ, սարքեր

    7. Ի ՞նչ է պետք անել տեսողությունը չվնասելու համար։

    Պետքե շատ չնստել համակարգչի դեմ, պետքե հեռուստացույցի դեմ քիչ նստել ամենաշատը 40 րոպե։

  5. 1. Ե ՞րբ է լույսը բեկվում։ Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից։
    Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
    ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի
    ճառագայթը փոխում է իր ուղղությունը: Օրինակ՝ երբ
    լույսի ճառագայթը oդից անցնում է ջրի մեջ, ջրի մա­
    կերևույթի վրա՝ անկման կետում, բեկվում է՝ փոխում է
    ուղղությունը: լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձա­
    կած լույսի շնորհիվ: Թեև մարմինները
    լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ
    անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա
    ընկած լույսը: Լույսը լավ են անդրադարձնում հայելային ողորկ մակերևույթները:

    2. Ո ՞ր դեպքերում է լույսի բեկման անկյունը՝ ա) փոքր լինում անկման անկյունից, բ) մեծ լինում անկման անկյունից։
    ա) Լույսն օդից ջրի կամ ապակու մեջ անցնելիս ճառա­
    գայթի բեկման անկյունը փոքր է անկման անկյունից:

    բ) Երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը
    մեծ է լինում անկման անկյունից:

    3. Ո ՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ։ Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով հավաքող ոսպնյակի միջով, հատվում են մի կետում (կի­
    զակետում):

    4. Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

    Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորու­
    թյունը 25 սանտիմետր է:
    5.Նկարեք մարդու աչքի կառուցվածքը, թվար կե՛ք մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

    6. Ինչպես կարելի է շտկել կարճատեսությունը։
    Ակնոցը շտկում է տեսողության արատները: Եվ կամ լազերային գործիքները ։
    7. Ի ՞նչ է պետք անել տեսողությունը չվնասելու համար։
    Պետք չէ անբավարար լուսավորության կամ չափազանց պայծառ լույսի պայման­
    ներում մանր առարկաներով աշխատանքը, պառկած
    կարդալը, գիրքը լավագույն տեսողության հեռավորությունից մոտ դիրքում պահած կարդալը: Այս օրինակները վնասում են աչքը ։

  6. 1. Ե ՞րբ է լույսը բեկվում։ Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից։
    Երկու միջավայրերի սահմանով անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունը կոչվում է լուսի բեկում:Այն լույսի անդռադարձումից տարբերվում է նրանով,որ լույսը իր ճառագայթը ետէ արձակում:
    2. Ո ՞ր դեպքերում է լույսի բեկման անկյունը՝ ա) փոքր լինում անկման անկյունից, բ) մեծ լինում ան կման անկյունից։
    ա.երբ լույսը ջրի մեջ է ընկում բեկման անկյունը փքր է լինում անկման անկյունից:
    բ.երբ խիտ միջվայրից անցնում է լայն միջավայր:
    3. Ո ՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ։
    Ոսպնյակի միջով անցնող լույսի ճառագայթների հատման կետը կոչվում է կիզակետ:
    4. Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    Նորմալ տեսողությունը 5մ:
    5.Նկարեք մարդու աչքի կառուցվածքը, թվար կե՛ք մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    file:///C:/Users/User/Desktop/images.png
    6. Ինչպես կարելի է շտկել կարճատեսությունը։
    Այն շտկելու համար պետք է կրել օպտիկական ակնոց կրելով:
    7. Ի ՞նչ է պետք անել տեսողությունը չվնասելու համար։
    Պետք է պառկած գիրք չկարդալ,պատք է կարդալ նստած դիրքով, իսկ գիրքը աչքից 35-35 սմ հեռավորության վրա:Համակարգչի առջև նստելիս պետք է աչքը թարթել,այլապես կառաջանա չոր աչք հիվանդություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s