Рубрика: Հաշվետվություն, Uncategorized

Նախագծային շաբաթվա հաշվետվություն

Նախագծային շաբաթվա ընթացքում  մասնակցել ենք Հիմնական դպրոցի հեծանվուղու բարելավման աշխատանքներին, իսկ ետնաբակում արդեն ունենք մեր փոքրիկ ջերմոցը, որի ստեղծման համար աշխատել ենք երեք օր անընդմեջ․

օր առաջին

օր երկրորդ

օր երրորդ

Ինչպես նաև նախապատրաստվել ենք մեդիաուրբաթին

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Աշխատում ենք ջերմոցում 1. Նախագծային շաբաթվա ամփոփում

Նախագծային  շաբաթվա ընթացքում մենք շատ աշխատեցինք, որպեսզի արդյունքում ունենանք այն ջերմոցը, որտեղ պետք է տեղափոխենք  ստացած սածիլները։ Դա մեզ հաջողվեց և մենք արդեն ունենք մեր փոքրիկ, բայց հուսով եմ շատ բերքառատ ջերմոցը․

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Նախագծեր, Uncategorized

Գրադարանի ծաղիկները

Նախագծային շաբաթվա ընթացքում աշխատեցինք վերափոխված, երկհարկանի գրադարանում, որտեղ բացի գրքերից խնամքի կարիք ունեն նաև բույսերը։ Փխրեցրեցինք ու պարարտացրեցինք հողը, տնկեցինք տարբեր բույսերի արմատակալներ, տեղափոխեցինք բույսերը մի թաղարից մյուսը։ Վերջում հասցրեցինք մի քիչ էլ ընթերցանությամբ զբաղվել։

Это слайд-шоу требует JavaScript.

Լիլիթի և Էլենի նյութի հղումը

https://elenbabayan.wordpress.com/2016/03/25/%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Նախագծային շաբաթ․ Օր երրորդ․ Անակնկալ ջերմոց

Այսօր արդեն սածիլների արկղերը տեղափոխեցինք բակ հատուկ փակ ջերմոցի մեջ, որից հետո այն կտեղափոխենք հողի մեջ, բայց առայժմ ջերմոցային պայմաններում կպահենք, այնքան ժամանակ մինչև գիշերը օդի ջերմաստիճանը 10-15 աստիճանից ցածր չլինի։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Նախագծային շաբաթ․ Օր երկրորդ

Մեր աշխատանքներն այսօր ուղղված էին փոքրիկ ջերմոցի ստեղծմանը։ Տարածքն ընտրեցինք, քարերով առանձնացրինք, փխրեցրեցինք, մի քիչ կարմիր ավազ ու մի քիչ էլ հումուսով հարուստ հող ավելացրեցինք։

Рубрика: Նախագծեր, Uncategorized

Նախագծային շաբաթ․ Օր առաջին

Այսօր մենք աշխատեցինք մեր դպրոցի հեծանվային ուղու ստեղծման աշխատանքներին։ Աշխատանքը հեշտ չէր, բայց դե հեծանվի համար ինչ դժվարություն էլ լինի հաղթահարելի է։

 

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Փոքրիկ ջերմոցներ մեր բակում

Ելնելով Պարտիզապուրակային գործի իմ թեմայից՝ սերմից սածիլների ստացում, մենք որոշեցինք մարտի 21-25-ը ընկած ժամանակահատվածը օգտագործենք մեր սածիլների տեղափոխման և խնամքին։ Բակում փոքրիկ ջերմոցներ կստանանք և թաղարների մեջ աճեցրած բանջարեղենային սածիլները կտեղափոխենք փոքրիկ բակային ջերմոցներ։Այս նախագիծն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է՝ ցելոֆան, երկաթե ձողեր, հող և սածիլներ։

Առաջին քայլով պետք է փխրեցնել հողը

Երկրորդ քայլով՝ տեղադրել երկաթե ձողերը

Երրորդ քայլով՝ ձողերի վրայով անցկացնել ցելոֆանը

Չորրորդ քայլով՝ սածիլների տեղափոխում

Դրան զուգահեռ կկատարենք նաև պարտիզպանական աշխատանքներ(բակերի բարեկարգում,ծառերի էտում կրապատում և այլն), փոքրիկ ծաղկանոցների ստեղծում։