Рубрика: Նախագծեր, Uncategorized

Մայիսյան բաց պարապմունքներ

images

Անցկացման վայրը՝ Հիմնական դպրոց

Ժամկետը՝ մայիսի 2-5

Մասնակիցներ՝ 3-5րդ դասարանցիներ

Բնագիտության բաց պարապմունքներն անց ենք կացնելու բակում։ Մաքրելու ենք տարածքը, ջրելու ենք բոլոր ծառերը, ծաղիկները , թփերն ու սածիլները, որից հետո մեր ընտրված տարածքում ցանելու ենք ծաղկի սերմեր։ Սրանով հերթական անգամ կբարելավենք մեր տարածքը։

Рубрика: Նախագծեր, Uncategorized

Մասրենուց՝ ցանկապատ

Հիմնական դպրոցի մի անկյունում մասրենու փոքրիկ թուփ կա, որը չգիտեմ ինչու և որտեղից է այդտեղ հայտնվել, բայց որ այն հիմք դրեց մասրենուց ցանկապատի առաջացման գաղափարին դա հաստատ է։ Որոշեցինք մասրենին տեղափոփել, դպրոցի ետնաբակի պատի երկայնքով մեկ տարածել և պատը կդառնա օգտակար, գեղեցիկ, բուժիչ և պաշտպանիչ։ Նախագիծն իրականացնելու համար․

  1. Ծանոթանում ենք մասրենի բույսին
  2. Նրա բազմացման եղանակներին
  3. Ինչ պայմաններ են անհրաժեշտ մասրենու աճի ու բազմացման համար
  4. Բուժական հատկանիշները

Բոլոր անհրաժեշտ նյութերը հավաքելուց հետո, այն կթարգմանվի նաև ռուսերեն, իհարկե այդ հարցում մեզ կօգնի ընկեր Գայանեն։ Տեսական աշխատանքների հետ զուգահեռ կիրականացնենք նաև գործնականը։Արդյունքներին կտեղեկացնենք ֆոտոշարքով։

 

Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:

Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրութլամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:

Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետեյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետեյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետե (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:

Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:

Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:

Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:

Ջերմության, բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:

Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:

Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան, Uncategorized

Մթնոլորտ

մթնոլորտ

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Читать далее «Մթնոլորտ»

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Աշխատում ենք ջերմոցում

Այսօր մեր սածիլները տեղափեխեցինք ջերմոց՝ տնկեցինք, ջրեցինք հիմա մնում է հոտևողական լինենք , որպեսզի բերքը հավաքենք։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Ձոն ստուգատեսին ընդառաջ

Այսօր Ձոն ստուգատեսի շրջանակներում Հիմնական դպրոցի մի խումբ սովորողներ այցելեցին տ․ Շողիկի ջերմոց-լաբորատորիա, որտեղ սովորողները տնկեցին իրենց ընտրած ծաղկի սածիլները, որոնք ապրիլի յոթին կնվիրեն իրենց մայրիկներին, տատւկներին, քույրիկներին։