Փախչող գույներ

Բարձունքի հաղթահարում

скачанные файлы (1)

Հիմնական դպրոցի չորրորդ ջոկատը հունիսի 3-ին հաղթահարելու է Փարպի գյուղի ս․ Սարգիս եկեղեցու բարձունքը․

Սուրբ Սարգիս Եկեղեցի, Աշտարակ, Հայաստան

Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում: Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով: Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման: Սուրբ Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին: Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝ Կարմրավորը, Սպիտատկավորը և Ծիրանավորը:

Այս երեք եկեղեցիների առաջացման մասին հին ավանդություն գոյություն ունի. Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, իրենց փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Անհրաժեշտ պարագաներ․

  • սպորտային հագուստ
  • օրապահիկ
  • գլխարկ
  • ջուր-ջրաման
  • կողմնացույց

 

Ժայռ մարզա-հայրենագիտական ճամբար

Ժայռ մարզա-հայրենագիտական ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ափին, դեպի Կարմիր տանող ճանապարհին: Ճամբարի  մասնակիցներն են Նոր դպրոցի 3-5-րդ դասարանցիները, Հիմնական դպրոցի 3-5-րդ դասարանցիները: Ճամբարի տևողությունը 3 օր:

Ճամբարի ժամանման և ետդարձի ճանապարհին նախատեսում ենք հետևյալ ճամփորդությունները՝ Սևանա թերակղզի, Մաշտոցներ, ճամբարի մոտակա՝ Արեգունի լեռնաշղթա, բարձունքի հաղթահարում:

Նպատակը — լողուսուցում, տեղանունների ծագումնաբանություն, ճամբարային առօրյա, մարզական խաղեր, սպորտլանդիա, խարույկի ծես: Читать далее

Մայիսյան հավաքի ամփոփում

Չորրորդ դասարանցիների հետ շարունակեցինք բարեկարգել տարածքը, ջրեցինք, քաղհանեցինք և վերջում ծաղկի սերմեր ցանեցինք։

Հինգերրորդ դասարանցիների հետ աշխատեցինք բակի մեր ջերմոցում, մաքրեցինք, ավելացրեցինք մի քանի սածիլներ, ջրեցինք,ուսումնասիրեցինք արդեն ծաղկած սածիլները։

Երրորդ դասարանցիների հետ շարունակեցինք ջերմոց-լաբորատորիայի խնամքը, որին համար մեզ օգնության հասավ տ․ Շողիկը։ Մեր սիրո, հետևողականության և խնամքի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք ծաղկած ծաղիկների շարք։