Ճամբարի և նկարչական պլեների ամփոփում

Այսօր Բ-2 թաղամասի այգում պլեներային տրամադրություն էր: Պարզվեց այգին անուն ունի՝ Իտալական այգի: Այդպես են անվանել ի պատիվ Հայաստանում Իտալիայի դեսպանի, որը մոտ 16 տարի առաջ այդ տածքում տնկել է առաջին ծառը: Հետո ծառերը գնալով ավելացել են, իսկ խնամքը մնացել է տ. Նադիայի ուսերին և հենց նա էլ պատմեց այս այգու պատմությունը: Պլեների ընթացքում մեզ միացան շատ երեխաներ, որոնք հաճույքով մասնակցեցին նկարչական պլեներին: Իսկ ամենափոքրիկ ապագա սեբաստացու նկարը կգտնեք ֆոտոշարքում: