Խոր Վիրապ

Քաղաքային թափառումներ

hrazdan_river_-_panoramio

Ժամկետը՝ մեկ օր՝ 27.10.2016թ.

Վայրը՝ Զանգու գետի երկայնքով

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի դասավանդողներ

Նպատակը՝ տարածքի ուսումնասիրում, էկոլոգիական հիմնախնդիրների բարձրացում և լուծման տարբերակների քննարկում: Վերջինս նախատեսվում է իրականացնել սովորողների հետ

Ամբերդ

14695388_1224403394299210_3587600991609119132_nՀոկտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, «Մենք ենք մեր բերդերը» նախագծի շրջանակում արշավելու ենք դեպի Ամբերդ ամրոց հետևյալ երթուղով՝ Բյուրական սբ. Հովհաննես — Ամբերդ ամրոց:

Շարժվում ենք Մայր դպրոցի մոտից՝ տրանսպորտների կայանատեղի, ժամը 10.00-ին: Մասնակիցները գրանցվում են պատասխան նամակով մինչև, չորեքշաբթի օրը:

Մասնակիցը պետք է ունենա՝

  • օրապահիկ-բրդուճ
  • թեթև ուսապարկ
  • գլխարկ
  • սպորտային հագուստ, հարմարավետ կոշիկներ
  • ջուր-ջրաման
  • բլոգներում հրապարակած նյութ-տեղեկություն, երթուղու քարտեզագրում Ամբերդի մասին

 

 

Նախագիծ՝ Քաղցրահամ ջրերի հիմնախնդիրները

Նախագիծը նախատեսված է 4- 5_րդ դասարանցիների համար:
Նպատակը-Առանց ջրի կյանք լինել չի կարող:Սա մի փաստ է, որ գիտենք բոլորս, բայց գիտենք նաև այն որ քաղցրահամ ջրերի պաշարները սահմանափակ են և գնալով պակասում են, իսկ դա հետևանք է մարդու ոչ ճիշտ գործունեության:
Читать далее

Աշխատում ենք ջերմոցում

Այսօր երկարացված օրվա սովորողները ժրաջան աշխատեցին մեր փոքրիկ, բայց շատ լուսավոր ջերմոցում։ Մշակեցինք ծաղիկները,փխրեցրեցինք հողը, ջրեցինք, մի քանի սոխուկներ տեղափոխեցինք։ Բոլորս աշխատեցինք մեծ հաճույքով ու սիրով։

Читать далее

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

20161011_101216

Հոկտեմբերի 24-28

Աշխատակարգ

25.10.2016թ

9:00-9.30. ընդհանուր պարապմունք
10:00-12:30-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր Հիմնական դպրոցում

12:30-13:00. ընդմիջում դպրոցներում

13:00-15:00.«Ուսումնական աշուն» նախագծով հեռավար, առցանց աշխատանք սովորողների հետ, որի ընթացքում իրականացվելու է<< Սերմնահավաք>> նախագիծը:

13:30-14:30 Կինո ֆոտոյի սեմինար Անի Սարգսյանի հետ

26.10.2016թ.

09:00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի խմբի հետ

10:00-12:30

«Ուսումնական աշուն» նախագծով հեռավար, առցանց աշխատանք սովորողների հետ

12:30-13:00. ընդմիջում դպրոցներում

13։00-15։00. աշխատանք դպրոցում

  • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
  • ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ

27.10.2016թ

09:00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի խմբի հետ

10:00-12:00 Անգլերենի դասընթացներ

12:00-15:00

Քաղաքային թափառումներ

Փախչող ատամի չոփիկները

Փորձի համար անրհաժեշտ է- ջրով աման, ութ ատամի չոփիկ, կաթուցիչ, շաքարի կտոր, աման լվանալու հեղուկ:1. Ատամի չոփիկները արևի ճառագայթների նման դասավորում ենք ջրով ամանի մեջ:
фокусы
фокусы
2. Ամանի մեջտեղում գցում են շաքարի կտորը — ատամի չոփիկները սկսվում են հավաքվել մեջտեղում:
3. Շաքարի կտորը թեյի գդալի օգնությամբ դուրս ենք հանում ամանից և կաթուցիչով ամանի մեջտեղում մի քանի կաթիլ ամանի հեղուկ ենք կաթեցնում: Ատամի չոփիկները սկսում են փախչել:
фокусы
фокусы
Ինչու այդպես ստացվեց: Գրեք ձեր ուսումնասիրությունները:

Ջուրը բնության մեջ

 

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն: Читать далее

Ընթերցանության ժամը բակում

Այսօր երկարացված օրվա ընթերցանության ժամն անցկացրեցինք բակում, օրը տրամադրող էր, հաճելի։ Կարծես բակը հենց ինքն էր մեզ կանչում իր գիրկը՝ վայելելու բնության գեղեցկությունն ու ընթերցանության հաճույքը։

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

Տեխնոլոգիայի՝ բույսերի խնամքին մասնակցող սովորողների մի խումբ այցելեցինք տ.Շողիկի ջերմոց-լաբորատորիա, որտեղ փոքրերի հետ մասնակցեցինք<< Թաղարներ անիվների վրա>>նախագծին, տեսանք շատ հետաքրքիր բույսեր, սուրճի ծառ, հնդկական նուռ և այլն: Մնացածը՝ նկարաշարով.

նախագծին, տեսանք շատ հետաքրքիր բույսեր, սուրճի ծառ, հնդկական նուռ և այլն: Մնացածը՝ նկարաշարով.