Սեբաստացու օրերին ընդառաջ

Ինչպես միշտ Սեբաստացու օրերին նույնպես մենք խնամեցինք տարածքը, շատ փոսեր փորեցինք ու ծառեր տնկեցինք:

Ձմռանն ընդառաջ

Մասնակիցներ

20161115_105111Արևելյան դպրոցի բույսերի խնամքին մասնակցող սովորողների մի խումբ

Տևողությունը 2-3 ժամ

Նպատակն ու խնդիրները
1. Ձմռան ընթացքում կանոնավոր աշխատելու համար ամբարել մեծ քանակությամբ մաղած հող
2. Ձմռան ցրտից պատսպարել այգու այն բույսերը, որոնք ենթակա են ցրտահարման
3. Ավարտին հասցնել ջերմոցային կառույցները
4. Մաքրել այգին թափված տերևներից

 նախապատրաստական աշխատանքներ՝ դրանց  կարգն ու ընթացքը
Նախորոք ապահովել անհրաժեշտ գործիքներով ՝փոցխ, բահ, մաղ, թաղարներ, ցանքարկղներ, սայլակ:
Սովորողներին բաժանել 3-4 հոգանոց խմբերի, ամեն խմբի հետ կցել մկ դասավանդող, որը նախորոք տեղեկացված կլինի աշխատանքի կառուցվածքին:

Նպատակը
1. Բույսերի պատսպարում ցրտից
2. Էկզոտիկ և արժեքավոր բույերի պահպանում
3. Ամենամյա հետազոտական աշխատանքի սկիզբ: Աշնան վերջին մեկամյա բույսերի տեղափոխում ջերմոց լաբորատորի՝դրանք երկամյա և արդեն հետազոտման ընթացքում գտնվող բույսերին բազմամյա դարձնելու համար:
4 .Ձմռան աշխատանքների անխափան աշխատանքի ապահովում
5.Դրական անհատի ձևավորման ընթացքին դերակատարում ունենալու (աշխատասիրություն, ընկերասիրություն: Ընկերոջը, շրջապատին,մերձավորին աջակցելու ցնկության ձևավորու և արապնդում):
6. Տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ամրապնդում(որոշ դեպքերում ձեռք բերում)
7. Փոքր հասակից նմանատիպ աշխատանքների հանդեպ հետաքրքրություն ու ցանկություն սերմանելո:ւ
8. Սեբաստացու օրերին ինքնատիպ և օրինավոր ներկայանալու:

Նոյեմբեր ամսվա նախագծեր

1.<<Հարավային դպրոցի բակի>>  բարեկարգում նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5րդ դասարանցիներ

Ժամկետը՝ ամբողջ տարին

Նպատակը՝ բարեկարգել այն տարածքը, որտեղ մենք սովորում ենք Читать далее

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2016

sfera

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2016

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի Ավագ շաբաթ

Հարավային դպրոց-պարտեզ

  • – Տարածքի բարեկարգում, մաքրում, հողի փխրեցում
  • – Հյուսիսարևելյան և հարավարևմտյան մուտքերի բարեկարգում
  • – Փոսերի փորում, մրգատու ծառերի տնկում
  • – Նախկին նկուղների մաքրման աշխատանքներ
  • – Շենքի ներքին տարածքի մաքրություն, ապակիների լվացում

Նախատեսվում է այցելություն Արևելյան դպրոց վարպետ Կարոյի մոտ վարպետության դասի