Рубрика: Հաշվետվություն, Uncategorized

Հունվար ամսվա հաշվետւթյուն

  • իրականացված ճամբարային նախագծերը. նախագծի արդյունքները, մասնակիցները
  • հանրակրթական դիջիթեքին մասնակցություն. սովորողների նախագծերի ղեկավարում՝ օգնել եմ սովորողներին հայտեր ուղարկելու և անվանակարգերը ճիշտ ընտրելու հարցում, անձնական մասնակցություն-3հայտ
  • բնագիտա-տեխնիկական ստուգատեսին մասնակցություն. սովորղների նախագծերի ղեկավարում՝ օգնել եմ ծնողներին , սովորողներին, դասավանդողներին փորձերի ընտրության և իրականացման և հայտերի ուղարկման հարցում, մասնակցություն- 4 հայտ
  • մարմնամարզական ստուգատեսին մասնակցություն.
  • հունվարյան գիտա-գործնական հավաքին մասնակցություն- մասնակցել ենք Միջին դպրոցի և Քոլեջի գիտագործնական հավաքներին, ինքս ներկայացել եմ պրեզենտացիայով և հոդվածով
  • առարկայական ֆլեշմոբին մասնակցություն- մասնակցել ենք բնագիտության, ռուսաց լեզվի, մաթեմատիկայի, մայրենիի, շախմատի ֆլեշմոբերին
  • մեդիաուրբաթին մասնակցություն- Հեղինակային կրթական ծրագրի համերգ- ներկայացմանը
  • ճամփորդություններ-Քաղաքային թափառումներ, Ողջաբերդ-Չարենցի կամար
Рубрика: Նախագծեր, Uncategorized

Սերմնացան

20161011_101216

Նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար

Ժամկետը՝ մեկ ամիս

Նպատակը՝  ստանալ մեր ձեռքերով հավաքած սերմերի սածիլներ, որոնք հետագայում կտեղափոխենք համապատասխան վայրեր: Նախագիծը սովորողներին սովորեցնում է  բուսերի խնամքը սկսած ամենասկզբից՝ սերմից, ինչպես ցանել, որ բույսը (ծաղիկը)ինչ խորությամբ պետք է ցանել, ինչքան ժամանակում կծլի, ջերմաստիճանը և լույսը ինչ նշանակություն ունի բույսի աճի համար, ինչպես պետք է  ջրել, ինչ հաճախականությամբ, ինչպես են տեղափոխում սածիլը և այլն:

Արդյունքը՝ սովորողների բլոգներում պատումներով և նկարներով

Рубрика: Ճամբար, Uncategorized

Ձմեռային ճամբար. Հունվարի 23-27

20161219_162456

5-րդ ջոկատ

  • Սպորտային պարապմունքներ
  • Երգ, պար, խաղեր:
  • Դպրոցական մրցումներ:
  • Ստուգատեսային նյութերին ծանոթացում, քննարկում, քվեարկում:
  • Վարպետության դաս
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ստուգատեսների մասնակցություն
Рубрика: Հոդված, Գիտագործնական հավաք, Uncategorized

Շրջակա աշխարհն ու ճամփորդությունները

Պրեզենտացիա

 

%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80

Рубрика: Հոդված, Գիտագործնական հավաք, Uncategorized

Շրջակա աշխարհն ու ճամփորդությունները

14695388_1224403394299210_3587600991609119132_n
Շրջակա աշխարհը և ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները սերտ կապ ունեն միմյանց հետ և կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում: ճամփորդությունների շնորհիվ սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպ Այդումը դառնում է ավելի հետաքրքիր, պատկերավոր, շոշափելի, տալիս է նոր գիտելիքներ իրենց հայրենիքի, բնության, հայկական ավանդույթների, պատմության, շրջակա աշխարհի մասին: Հենց դա է պատճառը, որ ուսումնական ճամփորդությունները պարտադիր են բոլոր սովորողների համար: Ճամփորդությունները լինում են մեկօրյա և բազմօրյա՝ ճամբարների տեսքով, որոնք իրականացնելուց առաջ կազմվում է նախագիծը, որտեղ մանրամասն ներկայացված պետք է լինեն մասնակիցները, վայրը, նպատակը, արդյունքը՝ հաշվետու ֆիլմեր, պատումներ, նկարաշարեր և առաջարկություններ` հաջորդ ճամբարային նախագիծը կազմելու համար: 
 Շրջակա աշխարհի ուսումնասիրման համար շատ կարևոր է կրթահամալիրում նորամուծություն-տրիաթլոնը: Հեծանվային փոքր արշավներով սովորողների հետ շրջագայում ենք ինչպես կրթահամալիրի մասնաճյուղերով, այնպես էլ թաղամասում, շրջակա աշխարհի ուսումնասիրումը դարձնելով ավելի կենդանի և շոշափելի:
Բացի առարկայական դասավանդումից ես ղեկավարում եմ նաև 4-րդ դասարանի սովորողների երկարացված օրը, որը հնարավորություն է տալիս շրջակա միջավայրին վերաբերող հետաքրիքր նախագծեր իրականացնել նաև օրվա երկրորդ կեսին.
Ինչպես վերը նշեցի, կրթահամալիրում կազմակերպվում են ինչպես մեկօրյա, այնպես էլ բազմօրյա ճամփորդություններ: Մեկօրյա ճամփորդությունների ժամանակ խումբն առավոտյան դուրս է գալիս և երեկոյան հետ վերադառնում: Սնունդը լինում է բրդուճների տեսքով, առանց գազավորված ըմպելիքների, առանց չիփսերի և   այլ վնասակար սննդի, թեթև ուսապարկ և քայլելու անսպառ տրամադրություն: Մեկօրյա ճամփորդությունները պետք է լինեն դեպի այն վայրերը, որոնց հեռավորույթունը Երևանի նկատմամբ չի գերազանցում 50 կիլոմետրը: 50 կիլոմետրից հեռու վայրերը մեկնելու համար պետք է անպայման ունենալ գիշերակացի հնարավորություն, որպեսզի ճամփորդության համար նախատեսված ողջ ժամանակը չտրամադրվի ճանապարհին, այլ ժամանկ մնա զբոսնելու, հետազոտելու, նոր բաներ ճանաչելու համար: Բազմօրյայի ժամանակ կազմվում է  հատուկ  սննդակարգ,  հաշվի է առնվում  սննդի  անվտանգությունը, թարմությունը և որպես ճամբարային նախագիծ բացառապես կազմվում է սովորղների առաջարկությամբ և քննարկմանբ:
Ճամփորդությունները, շրջակա միջավայրի նկատմամբ  խնամքը սովորողների մոտ սերմանում են այնպիսի հատկանիշներ ինչպիսիք են.
  • Բնապահպանությունը
  • Հայրենասիրությունը
  • Ընկերասիրությունը
  • Դժվարություններ հաղթահարելու կամք, կարողություն
Որքան մարդը շատ է շփվում բնության հետ, այնքան նրա մոտ մեծանում է սերը դեպի բնությունը, դեպի հայրենիքը, դեպի ընկերը: Սերը մեծանում է նաև ճանաչելու, ուսումնասիրելու, տեսնելու, շոշոփելու շնորհիվ, իսկ եթե մի բան սկսում ես սիրել, ցանկություն ես ունենում այն պահել, փայփայել, խնամել և դա անում ես առանց պարտադրանքի, իսկ դա հենց այն է, ինչին մենք ուզում ենք հասնել՝ անել ինչ-որ բան առանց պարտադրանքի:
Ճամփորդությունների շնորհիվ սովորող-սովորող, դասավանդող-սովորող, դասավանդող-դասավանդող կապն ավելի է  մեծանում, ամրապնդվում, երեխաները սկսում են իրար ավելի լավ ճանաչել, հոգատար են դառնում միմյանց նկատմամբ, ավելի հյուրասեր են փորձում դառնալ, անգամ եթե դա իրենց համար այնքան էլ հաճելի չէ: Դասավանդողներն էլ իրենց հերթին ավելի լավ ճանաչում են սովորողներին, և որոշ դեպքերում դիտարկումների արդյունքում զարմանալիորեն ի հայտ են գալիս այնպիսի հատկանիշներ (թե՛ դրական, թե՛ բացասական), որոնք դպրոցի շրջանակներում չեն արտահայտվում: Այստեղ տեղին է հիշել հայտնի ասացվածքը-Մարդուն ճանաչելու համար պետք է հետը ճանապարհ գնաս: