Դիլիջան եռօրյա ճամբարի հաշվետվություն

Փետրվարի 17-ից 19-ը մեկնարկեց ուսումնական համատեղ նախագիծ՝ եռօրյա ճամբար Դիլիջանում: Ճամբարի մասնակիցներն էին Արևելյան-Հիմնական կրտսեր դպրոցների սովորողները, ծնողները: Մասնակցում էին 13 սովորող, 1 ծնող, 2 դասավանդող:

Ճամբարի առօրյա լուսաբանվել է և կրթահամալիրի կայքերում, ֆեյսբուքյան էջերում՝ ֆոտոպատումների, ուղիղ եթերների տեսքով:

Ճամբարի առաջին օր.

Ուղևորվեցինք դեպի Դիլիջան, առաջին կանգառը՝ Սևանա լիճ: Տեսանք, վայելենցինք սառցե Սևանը և շարունակեցինք մեր ճանապարհը: Հասանք Սոճի հյուրատուն, տեղավորվեցինք, ճաշեցինք: Առաջին օրը հաղթահարեցինք հյուրատան հարակից անտառային բլուրը, սովորեցինք կողմնորոշվել անտառում, իսկ օրվա ընթացքում անցկացրեցինք հայրենագիտական դաս-պարապմունք ընկեր Իվետայի հետ՝ հայրենագիտական քննարկում, մեր անցած ուղին՝ մարզեր, լեռներ, սառած Սևանա լիճ, ավանդապատումներ: Երեկոյան նկարահանեցինք առաջին ուղիղ եթերները՝  բարեկենդանի երգերի կենդանի կատարում, սիրված երգերի կատարում կիթառի նվագակցությամբ: Քնից առաջ սովորողների հետ կազմակերպեցինք սենյակային խաղեր՝ դոմինո, աշխարհագրական և հայրենագիտական լոտոններ:

Տեսանյութ՝

Ճամբարի երկրորդ օր.

Читать далее

Նախագիծ. Մեզ սնող հողը

 

скачанные файлы (2)

Նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար:

Ժամկետը՝ մեկ ամիս

Նպատակը՝ գործնականորեն ուսումնասիրենք, պահպանենք, խնայենք հողի ամեն մի մասնիկը, քանի որ հողը երկիր մոլորակի կարևորագույն բաղադրիչն է: Читать далее

3-օրյա ճամբար Դիլիջանում

«Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանակում կազմակերպում ենք 3-օրյա ճամբար Դիլիջանում հետևյալ ուղղությամբ՝ Սևանա լիճ — Ծովագյուղի Աստվածընկա եկեղեցի — Հաղարծին վանքային համալիր: Ճանաչողական զբոսանք Դիլիջան քաղաքում՝ Հին Դիլիջան: Գիշերակացը՝ Սոճի հյուրատանը:

Պատասխանատուներ՝ Հասմիկ Պողոսյան, Շուշան Ալեքսանյան

Մասնակիցներ` Հարավային դպրոցի սովորողներ, ծնողներ Читать далее

Ղափամայի ծես

Ղափամայի ծեսին ընդառաջ 4-րդ դասարանցիների հետ պատրաստեցինք դդմով աղցան:  Սովորողների հետ խոսեցինք դդմի օգտակար հատկությունների մասին: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչ առողջարար է դդումը, ինչ վիտամիներ կան դդմի մեջ և ինչ նպատակով կարող եք օգտագործել այն: Սովորողներին տրվեց առաջադրանք հավաքել տեղեկություններ դդմի մասին, տեսական ֆիլմեր պատրաստել և տեղադնել իրենց բլոգներում: Աղցանը համտեսելուց հետո, օրվա հերթապահները հավաքեցին, մաքրեցին խոհանոցը և լվացին ամանները:

Читать далее