Рубрика: Ճամբար, Ճամփորդություն, Uncategorized

Դիլիջան եռօրյա ճամբարի հաշվետվություն

Փետրվարի 17-ից 19-ը մեկնարկեց ուսումնական համատեղ նախագիծ՝ եռօրյա ճամբար Դիլիջանում: Ճամբարի մասնակիցներն էին Արևելյան-Հիմնական կրտսեր դպրոցների սովորողները, ծնողները: Մասնակցում էին 13 սովորող, 1 ծնող, 2 դասավանդող:

Ճամբարի առօրյա լուսաբանվել է և կրթահամալիրի կայքերում, ֆեյսբուքյան էջերում՝ ֆոտոպատումների, ուղիղ եթերների տեսքով:

Ճամբարի առաջին օր.

Ուղևորվեցինք դեպի Դիլիջան, առաջին կանգառը՝ Սևանա լիճ: Տեսանք, վայելենցինք սառցե Սևանը և շարունակեցինք մեր ճանապարհը: Հասանք Սոճի հյուրատուն, տեղավորվեցինք, ճաշեցինք: Առաջին օրը հաղթահարեցինք հյուրատան հարակից անտառային բլուրը, սովորեցինք կողմնորոշվել անտառում, իսկ օրվա ընթացքում անցկացրեցինք հայրենագիտական դաս-պարապմունք ընկեր Իվետայի հետ՝ հայրենագիտական քննարկում, մեր անցած ուղին՝ մարզեր, լեռներ, սառած Սևանա լիճ, ավանդապատումներ: Երեկոյան նկարահանեցինք առաջին ուղիղ եթերները՝  բարեկենդանի երգերի կենդանի կատարում, սիրված երգերի կատարում կիթառի նվագակցությամբ: Քնից առաջ սովորողների հետ կազմակերպեցինք սենյակային խաղեր՝ դոմինո, աշխարհագրական և հայրենագիտական լոտոններ:

Տեսանյութ՝

Ճամբարի երկրորդ օր.

Читать далее «Դիլիջան եռօրյա ճամբարի հաշվետվություն»