Հունիս ամսվա աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ. Շուշան Ալեքսանյան

Ուսումնական ճամբարի նախագիծ

20170303_100152

Ժամկետներ— մայիսի 29-հունիսի 12

Մասնակիցներ— 4-5 րդ դասարանցիներ

Նպատակը— ուսումնական ճամբարի կազմակերպում

Ճամբարի ուղղություններ՝

  • Ուսումնական ֆիլմերի թարգմանություններ ռուսերենից հայերեն, որի համար կընտրվեն հետաքրքիր ուսումնական մուլտեր, կներբեռնենք համակարգչում, կթարգմանենք հայերեն, որից հետո ձայնագրիչի օգնությամբ կձանագրենք թարգմանությունները և կտեղադրենք ֆիլմի մեջ: Արդյունքում կունենանք ուսումնական ֆիլմեր հայերեն թարգմանությամբ, որը կարող է օգտագործվել որպես ուսումնական նյութ:
  • Հեծանիվ, Լող

Յուրաքանչյուր ճամբարային օր ճամբարականները կունենան լողի և հեծանիվ վարելուն հատկացված ժամ

  • Ճամփորդություններ՝ քաղաքում և քաղաքից դուրս
    • Ճամփորդության ուղղություններն են`Արզական-Նեղուցի սբ. Աստվածածին, Սևանի Մաշտոցներ բարձունք
    • Երգ, պար

Մայիսյան հավաք. նախագիծ

Օրը՝ մայիսի 18 ժամը՝ 11.30-12.30

Մասնակիցներ՝  մի խումբ 4-5-րդ դասարանցիներ

Վայրը՝ Հարավային դպրոցի ետնաբակ

Նպատակը՝ բանջարաբոստանային կուլտուրաների աճեցում, մշակում, բանջարեղենների ստացման ողջ ընթացքի ուսումնասիրում՝ սկսած ծաղկի ուսումնասիրումից մինչև պտղի ստացում:

Ընթացքը՝ Ետնաբակի մի հատվածը պետք է փխրեցնել, մարգեր ստանալ, իսկ հետո տնկել տարբեր բանջարաբոստանային կուլտուրաների սածիլներ՝ լոլիկ, տաքդեզ և այլն:

Արդյունքը՝ ստացած բերքի հավաքում

 

 

 

 

 

 

Էկոլոգիական կրթությունը դպրոց-պարտեզներում

Էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը հասարակության առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է: Էկոլոգիական սխալներ չանելու համար մեր ժամանականերում ապրող մարդը պետք է ունենա տարրական էկոլոգիական գիտելիքներ և նոր էկոլոգիական մտածողություն:
Դասի կազմակերպման հիմնական ձևը  գործնական պարապմունքներն են, ուսումնական ճամփորդությունները արգելավայրեր և արգելոցներ, յուրաքանչյուր գարուն և աշուն կազմակերպվող ծառատունկը, ծառերի և ծաղիկների  խնամքը, ամենօրյա բակային աշխատանքները:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը լինելով հեղինակային մանկավարժական ծրագրերի կրող, էկոլոգիական կրթությունը սկսում է հենց նախադպրոցական տարիքից: Էկոկրթություն իրականացնելու համար շատ կարևոր է ունենալ համապատասխան միջավայր:

Կրթահամալիրում իրականացվում են տարբեր էկոլոգիական նախագծեր, որոնցից կառանձնացնեմ մի քանիսը, որոնք դեռ ընթացքի մեջ են.

  • տարածքի պատերի կանաչապատում, որի արդյունքում տնկվել են վայրի խաղողի բազմաթիվ շիվեր: Այս նախագծի գաղափարն առաջացավ՝ ելնելով հետևյալ անհրաժեշտությունից: Հարավային դպրոցը շրջապատված է բարձր պատերով, որոնք ոչ մի ձևավորում չունեն: Ուստի որոշեցինք տնկել վայրի խաղող, քանի որ այն դիմացկուն է և արագ տարածվող:Սկսեցինք դպրոցի հարավային պատից. տնկեցինք մոտ հարյուր շիվ, որոնք տարբեր տեղերից էինք բերել: Այս անգամ շիվերը որոշեցինք տնկել ոչ թե առանձին փոսերի մեջ, ինչպես ծառերն են տնկում, այլ մարգերով՝ ինչպես սածիլներն են տնկում,որպեսզի ջրելն ավելի հարմար լինի: Սովորողները պարբերաբար հերթափոխով ջրեցին, խնամեցին շիվերը և արդյունքում տնկած շիվերի մոտ քառասուն տոկոսը կանաչեցին: Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, պարզվում է, որ մեր տնկած շիվերը անընդհատ գտնվում են վտանգի տակ, քանի որ գտնվում են ավազե բակին մոտ և ամեն գնդակի հարվածից կամ անուշադիր քայլերից կարող են վնասվել: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ տարածքը լինի մեր անընդհատ հսկողության տակ այնքան ժամանակ, որքան կարիքը կլինի, քանի որ յուրաքանչյուր կանաչած ծիլ մեծ բերկրանք էր պատճառում մեզ:
  • ջերմոցում ստացված ծաղիկների սածիլների տեղափոխում բակային տարածքներ: Մինչ այս նախագիծը իրականացնելը մենք արդեն երկու այլ նախգիծ էինք իրականացրել՝ Սերմնահավաք և Սերմնացան: Սերմնահավաքի ժամանակ հավաքել էինք տարբեր բակային ծաղիկների սերմեր, իսկ գարնան սկզբին մեր դպրոցի ջերմոցում ցանել էինք և ստացել սածիլներ: Հետո այդ սածիլները տեղափոխեցինք բակ:Սովորողների համար ընթացքը հետաքրքիր էր, քանի որ իրենք անմիջական մասնակցություն էին ունեցել ողջ ընթացքին:
  • <<Օրը Աբովյանի հետ>>նախագծի շրջանակներում Թաիրովի միջով անցնող Զանգվի ջրանցքի մի հատվածի մաքրման աշխատանքներ իրականացվեցին տարբեր խմբերի կողմից: Մենք նույնպես սիրով մասնակցեցինք. Երկու անգամ տարբեր խմբերով գործիքներով և տեխնիկայով զինված գնացինք Թաիրով: Մաքրեցինք, մեր օրինակով ցույց տվեցինք մարդկանց ինչպես պետք է պահել ու պահպանել Զանգվի իրենց բաժին հասած մասը: Իհարկե մեծ դժվարությամբ, բայց կարողացանք այդ աշխատանքների մեջ ներգրավել բնակիչներին և մի խումբ դպրոցականների:

Իրականում էկոլոգիական աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք կլինեն այնքան ժամանակ քանի կա Երկիր մոլորակը, պարզապես պետք է էկոլոգիական սխալներ չանել, իսկ սխալներ չանելու համար մարդը պետք է զինված լինի տարրական էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական մտածողությամբ:

Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան 12-րդ հավաք Նախագծեր

hav

Ժամկետը՝ մայիսի 10-12

Մասնակիցներ՝ 4-5-դ դասարանցիներ

Իրականացվող նախագծեր

  • Զանգվի տուտից տուտ կամ գետը քաղաքում- արշավ, էկո-պլեներ Հրազդանի կիրճ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից կիրճ
  • Պարտիզպան սովորողների գործունեություն  ամեն օր 3-5 հոգանոց խմբերով
  • Անգլերեն + Բնագիտություն. անգլերենից թարգմանում ենք բնագիտական ֆիլմեր

 

Մայիսի 12-ին  բաց պարապմունքներն անց են կացվելու Հարավային դպրոցի բակում, որտեղ մի խումբ 4-5-րդ դասարանցիների հետ շարունակելու ենք ծաղկի սածիլների տեղափոխումը բակ, խնամելու ենք արդեն տնկված շիվերը, ծաղիկներն ու ծառերը, կիրականացվեն նաև հերթական բակային մաքրման աշխատանքները:

Читать далее