Рубрика: Հոդված, Uncategorized

Էկոլոգիական կրթությունը դպրոց-պարտեզներում

Էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը հասարակության առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է: Էկոլոգիական սխալներ չանելու համար մեր ժամանականերում ապրող մարդը պետք է ունենա տարրական էկոլոգիական գիտելիքներ և նոր էկոլոգիական մտածողություն:
Դասի կազմակերպման հիմնական ձևը  գործնական պարապմունքներն են, ուսումնական ճամփորդությունները արգելավայրեր և արգելոցներ, յուրաքանչյուր գարուն և աշուն կազմակերպվող ծառատունկը, ծառերի և ծաղիկների  խնամքը, ամենօրյա բակային աշխատանքները:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը լինելով հեղինակային մանկավարժական ծրագրերի կրող, էկոլոգիական կրթությունը սկսում է հենց նախադպրոցական տարիքից: Էկոկրթություն իրականացնելու համար շատ կարևոր է ունենալ համապատասխան միջավայր:

Կրթահամալիրում իրականացվում են տարբեր էկոլոգիական նախագծեր, որոնցից կառանձնացնեմ մի քանիսը, որոնք դեռ ընթացքի մեջ են.

  • տարածքի պատերի կանաչապատում, որի արդյունքում տնկվել են վայրի խաղողի բազմաթիվ շիվեր: Այս նախագծի գաղափարն առաջացավ՝ ելնելով հետևյալ անհրաժեշտությունից: Հարավային դպրոցը շրջապատված է բարձր պատերով, որոնք ոչ մի ձևավորում չունեն: Ուստի որոշեցինք տնկել վայրի խաղող, քանի որ այն դիմացկուն է և արագ տարածվող:Սկսեցինք դպրոցի հարավային պատից. տնկեցինք մոտ հարյուր շիվ, որոնք տարբեր տեղերից էինք բերել: Այս անգամ շիվերը որոշեցինք տնկել ոչ թե առանձին փոսերի մեջ, ինչպես ծառերն են տնկում, այլ մարգերով՝ ինչպես սածիլներն են տնկում,որպեսզի ջրելն ավելի հարմար լինի: Սովորողները պարբերաբար հերթափոխով ջրեցին, խնամեցին շիվերը և արդյունքում տնկած շիվերի մոտ քառասուն տոկոսը կանաչեցին: Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, պարզվում է, որ մեր տնկած շիվերը անընդհատ գտնվում են վտանգի տակ, քանի որ գտնվում են ավազե բակին մոտ և ամեն գնդակի հարվածից կամ անուշադիր քայլերից կարող են վնասվել: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ տարածքը լինի մեր անընդհատ հսկողության տակ այնքան ժամանակ, որքան կարիքը կլինի, քանի որ յուրաքանչյուր կանաչած ծիլ մեծ բերկրանք էր պատճառում մեզ:
  • ջերմոցում ստացված ծաղիկների սածիլների տեղափոխում բակային տարածքներ: Մինչ այս նախագիծը իրականացնելը մենք արդեն երկու այլ նախգիծ էինք իրականացրել՝ Սերմնահավաք և Սերմնացան: Սերմնահավաքի ժամանակ հավաքել էինք տարբեր բակային ծաղիկների սերմեր, իսկ գարնան սկզբին մեր դպրոցի ջերմոցում ցանել էինք և ստացել սածիլներ: Հետո այդ սածիլները տեղափոխեցինք բակ:Սովորողների համար ընթացքը հետաքրքիր էր, քանի որ իրենք անմիջական մասնակցություն էին ունեցել ողջ ընթացքին:
  • <<Օրը Աբովյանի հետ>>նախագծի շրջանակներում Թաիրովի միջով անցնող Զանգվի ջրանցքի մի հատվածի մաքրման աշխատանքներ իրականացվեցին տարբեր խմբերի կողմից: Մենք նույնպես սիրով մասնակցեցինք. Երկու անգամ տարբեր խմբերով գործիքներով և տեխնիկայով զինված գնացինք Թաիրով: Մաքրեցինք, մեր օրինակով ցույց տվեցինք մարդկանց ինչպես պետք է պահել ու պահպանել Զանգվի իրենց բաժին հասած մասը: Իհարկե մեծ դժվարությամբ, բայց կարողացանք այդ աշխատանքների մեջ ներգրավել բնակիչներին և մի խումբ դպրոցականների:

Իրականում էկոլոգիական աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք կլինեն այնքան ժամանակ քանի կա Երկիր մոլորակը, պարզապես պետք է էկոլոգիական սխալներ չանել, իսկ սխալներ չանելու համար մարդը պետք է զինված լինի տարրական էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական մտածողությամբ:

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s