Հայաստանի դեղաբույսերը նախագիծ. ուսումնական արձակուրդ

19399634_1535569436515936_4229981999364834164_n

Սիրելի սովորողներ, ելնելով այն հանգամանքից,որ ձեզանից յուրաքանչյուրն ամառվա ընթացքում լինում է Հայաստանի մարզերից որևիցէ մեկում, առաջարկում են ուսումնասիրել այդ տարածքի դեղաբույսերը: Տեղաբնիկներից հարցնել դրանց նշանակության մասին, ինչ դեղատոմսեր են պատրաստում և ինչպես: Հավաքեք այդ բույսից, չորացրեք, նկարեք և ստացեք ֆոտոշարք: Կարող եք նաև հարցազրույցներ վերցնել այն մարդկանցից ովքեր իրենց փորձով գիտեն այդ բույսի օգտակարության մասին: Մի փոքրիկ պատումով կներկայացնեք նաև այն մարզը որտեղ դուք եղել եք: Նշեմ նաև, որ այս աշխատանքները կարող են իրականացնել նաև այն սովորողները, ովքեր իրենց հանգիստը որոշել են անցկացնել Հայաստանից դուրս, այդ դեպքում տվյալ երկրին բնորոշ դեղաբույսեր կարող եք ընտրել: Արդյունքները տեղադրեք բլոգներում, իսկ ամփոփումը կանենք սեպտեմբեր ամսին: Ձեզ բարի ուսումնական հանգիստ:

Սևանի Ժայռում. հաշվետվություն

Հունիսի 19-ն է, ժամը՝12:00. հասանք Սևանի <<Ժայռ>> լողափ: Մեզ դիմավորեց Սևանն իր ողջ հմայքով: Արագ տեղավորվեցինք ու նետվեցինք Սևանի գիրկը: Լավ լողացինք, կարոտներս մի քիչ առանք, հետո անցանք բակային խաղերի: Սկսեցինք ֆուտբոլով և ավարտեցինք <<Բադերն ու որսկանը>> խաղով:

Հաջորդ օրը սկսվեց նախավարժանքով. մի քիչ մարզվեցինք, նախաճաշեցինք, իսկ հետո Սևանի ափին իրականացրեցինք <<Անանյանի հետքերով>> նախագիծը: Մի մասը՝ գրքով, մյուս մասը՝ համակարգչով ընթերցում էինք Անանյանի պատմվածքներից: Ասեմ, որ շատ տպավորիչ էր կարդալ Անանյանի <<Սևանի ափին>>ը հենց Սևանի ափին: Այս ամենից հետո նորից լողացինք, խաղացինք, ճաշեցինք և խաղաղ քուն մտանք անձրևի հաճելի ձայնի ներքո:

Երրորդ օրն արթնանալուն պես անցանք տարածքի մաքրման աշխատանքներին: Մեզ բնորոշ սեբաստացիական ոգով ու հավեսով մաքրեցինք տարածքը, հանձնեցինք ամբողջ գույքն ու անկուշտի նման վերջին անգամ նետվեցինք ջուրը:

 

«Ժայռ» մարզա-հայրենագիտական ճամբար

18952773_1519827034756843_5528596641611866028_n

 

 

 

 

 

«Ժայռ» մարզա-հայրենագիտական ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ափին, դեպի Կարմիր տանող ճանապարհին: Ճամբարի տևողությունը 3 օր՝ հունիսի 19-21:

Նպատակը — լող և լողուսուցում,  ճամբարային առօրյա, մարզական և բակային խաղեր,  ծանոթացում Սևանա լճին և նրա բնապահպանական խնդիրներին, բացօթյա էկո-հայրենագիտական զրույցներ-քննարկումներ, Հրազդան-Զանգվի տուտից-տուտ. նախագիծ:  Читать далее

Արշավ դեպի Սևանա լիճ — Մաշտոցներ բարձունք

18944952_1516900311716182_447477582_n

Հունիսի 7-ին «Բարձունքների հաղթահարում»  նախագծի շրջանականերում, Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիները արշավելու են դեպի Սևանի տարածաշրջան՝  հաղթահարելու ենք Սևանի լեռնաշղթայի սբ․ Մաշտոցներ բարձունքը — լող Սևանա լճի հանրային լողափում։ Շարժվում ենք ժամը 10.00-ին, Հարավային դպրոցից։

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • լողազգեստ, սրբիչ
  • բարձունքը հաղթահարելու և Սևանա լճում լողալու բարձր տրամադրություն

 

 

 

Տեսաֆիլմ՝

Ուսումնական ճամբարի նախագիծ 2

20170303_100152

Ժամկետներ— մայիսի 29-հունիսի 12

Մասնակիցներ— 4-5 րդ դասարանցիներ

Նպատակը— ուսումնական ճամբարի կազմակերպում

Ճամբարի ուղղություններ՝

  • Ուսումնական ֆիլմերի թարգմանություններ ռուսերենից հայերեն, որի համար արդեն ընտրվել են հետաքրքիր ուսումնական մուլտեր, ներբեռնել ենք համակարգչում, ավարտել ենք թարգմանությունը ռուսերենից հայերեն, որից հետո ձայնագրիչի օգնությամբ կձանագրենք թարգմանությունները և կտեղադրենք ֆիլմի մեջ: Արդյունքում կունենանք ուսումնական ֆիլմեր հայերեն թարգմանությամբ, որը կարող է օգտագործվել որպես ուսումնական նյութ:
  • Հեծանիվ, Լող

Յուրաքանչյուր ճամբարային օր ճամբարականները կունենան լողի և հեծանիվ վարելուն հատկացված ժամ

  • Ճամփորդություններ՝ քաղաքում և քաղաքից դուրս