Рубрика: Ընտրությամբ գործունեություն, Uncategorized

Սովորողների բլոգներ

Հրանտ Խաչատրյան

Հրայր Սեմիրջյան

Գայանե Բադեյան

Հայկ Նահապետյան

Վիկտորիա Հովսեփյան

Շանթ Դուրգարյան

Վահագն Սերոբյան

Էլլադա Թադևոսյան

Ռաֆայել Բալասանյան

Գոռ Տոռոզյան

Ակսել Շահվերդյան

Գոռ Կազարով

Էրիկ Հարությունյան

Рубрика: Ճամփորդություն, Uncategorized

Բարձունքի հաղթահարում. Ծաղկեվանք, Արա լեռան ստորոտ

Բարձունքի հաղթահարում

«Բարձունքի հաղթահարում » ուսումնահայրենագիտական նախագիծ
Ճամփորդության մասնակիցներ — 4.2 դասարան
Ճամփորդության վայրը —Ծաղկեվանք, Արա լեռան ստորոտ
Ճամփորդության օրը — 30.09.2017թ.
Ճամփորդության մեկնարկ՝  Արևմտյան դպրոց, հայրենագիտական-արշավային ակումբ, սկիզբ 09.00 -ավարտ 16.00 Արևմտյան դպրոց
Նպատակը՝ Բարձունքի հաղթահարում, շրջական միջավայրի բացահայտում, սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում։ Ճանապարհին կունենանք կանգառներ, սերմնահավաք անելու համար: Պարերգերի
Խնդիրները`

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Թիմային /խմբով/ և անհատական աշխատելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
  • Ճամփորդական, արշավային կանոնների մշակում ու իրագործում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում

Հարակից նախագծեր՝

Անհրաժեշտ թվային  գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/

Рубрика: Ճամփորդություն, Uncategorized

Արշավ դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի

«Բարձունքների հաղթահարում», «Զանգվի տուտից տուտ» նախագծերի շրջանակներում մայիսի 30-ին, Հիմնական դպրոցի հետ համատեղ, արշավում ենք դեպի Արզական Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի, հետևյալ ուղիով՝ Նոր Հաճնի կամուրջ-Քարաշամբ-Արգել-Արզական: Արզական գյուղի գյուղապետարանից՝ քայլարշավ դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի:

Ավանդական խաղերից խաղում ենք հալամուլա և հավալա:

Անհրաժեշտ գույք

  • Սպորտային հագուստ, կոշիկ
  • Արևային գլխարկ
  • Ջրաման, ջուր
  • Բրդուճներ
  • Ուսապարկ
  • Հալամուլա — հավալա խաղալու բարձր տրամադրություն

Շարժվում ժամը 10.00-ին:

Ցանկացողները գրանցվեն մինչև հինգշաբթի օրը, մայիսի 25-ը, պատասխան նամակով կամ մեկնաբանությունների (comment) -ի բաժնում:

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Թաղարների համալրում

Այս տարվա երկարատև շոգ ամառը որոշ բույսերի չորացման պատճառ դարձավ: Ելնելով այդ հանգամանքից բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողների հետ ձեռնամուխ եղանք այդ բացի լրացմանը: Աշխատանքներն արդեն սկսվել են. կտրոններ բերել ենք տ. Շողիկից, ստացել ենք դպրոցում եղած բույսերից, աշխատանքները կշարունակվեն, երբ սովորողներն էլ տանից կտրոններ բերեն: