Рубрика: Ճամփորդություն, Uncategorized

Շուշիում.օր երրորդ

Այսօր Շուշիում այցելեցինք Եզնիկ Մոզյան Արհեստագործական ուսումնարան: Մեզ դիմավորեց և ուղեկցեց ուսումնարանի տնօրեն Վասպուրական Կարապետյանը: Ծանոթացանք ուսումնարանի արհեստանոցներին, որոնք տպավորիչ էին իրենց յուրահատկությամբ` արհեստանոցի մի մասը գործնական աշխատանքների համար էր նախատեսված, իսկ մյուսը` տեսական: Հետո հերթական այց կատարեցինք բնագիտական տեխնոլոգիական համալսարան: Գագիկ Ներսիսյանը այս անգամ մեզ ցույց տվեց նռան կորիզից յուղի ստացման ընթացքը: Օրն ավարտեցինք Շուշիում շրջայցով: Եղանք Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցում, Երկրաբանական թանգարանում, Կանաչ եկեղեցում, Հոնուտի կիրճում, Շուշիի ամրոցում: Օրը տպավորիչ էր և հագեցած:

Рубрика: Աշնանային ճամբար, Uncategorized

Ուսումնական աշուն 2017

22386447_902203563269374_1394166615_n

Հոկտեմբերի 29 -նոյեմբերի 3

29.10-1.11. 2017 — Կրթական փոխանակում Արցախի Շուշի քաղաքի Տեխնոլոգիական Համալսարանի բնագիտա-տեխնիկական լաբորատորիայի հետ։

02.11 «Կրթական պարտեզ», «Ուսումնական ագարակ» ուսումնական նախագծեր դպրոցներում

03.11 Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք Читать далее «Ուսումնական աշուն 2017»

Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր, Uncategorized

Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում

Կրթական փոխանակում Արցախի Շուշի քաղաքի Տեխնոլոգիական Համալսարանի բնագիտա-տեխնիկական լաբորատորիայի հետ։

Մասնակիցներ — կրթահամալիրի բնագետներ և սովորողներ

Նպատակը — ուսումնական բնագիտական-տեխնիկական լաբորատորիայի գործունեության ուսումնասիրում՝

  • նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը
  • բուժական նպատակներով տարբեր տեսակի յուղերի ստացման տեխնոլոգիական՝ քիմիական, ֆիզիկական, կենսաբանական ուսումնասիրում
  • նման տեխնոլոգիաներ կրթահամալիրի լաբորատորիաներում հնարավորինս ներդնելու, կիրառելու, իրականացնելու համար
  • գետնանուշի արտադրության ուսումնասիրում

Գործուղում-ճամփորդության լուսաբանումը մասնակիցների բլոգներում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում։

Рубрика: Նախագծեր, Uncategorized

Ուսումնական աշուն

22471652_902558873233843_2021385236_n

Սիրելի սովորողներ աշունը շատ լավ ժամանակաշրջան է տարբեր սերմեր հավաքելու համար, դրա համար էլ առաջարկում եմ ձեզ աշնանային արձակուրդների ընթացքում շարունակել  իրականացնել <<Սերմնահավաք>> նախագիծը: Սերմեր կհավաքեք բոլոր այն վայրերից որտեղ կլինեք՝ գյուղերից, հանգստյան տների այգիներից, հարակից այգիներից և այլն: Հավաքած սերմերը կչորացնեք թղթի վրա, հետո կբերեք դպրոց: Եթե չեք իմանում ինչ բույսի սերմ եք հավաքել, լավ կլինի նկարեք, որ հետո նկարներով տարբերեք: Նկարները պետք կգան նաև բլոգում նյութեր տեղադրելու համար:

Рубрика: Ընտրությամբ գործունեություն, Uncategorized

Հարավային դպրոցն Ագարակում

Հարավային դպրոցի ընտրությամբ գործունության խումբին Ագարակում դիմավորեցին ընկեր Խորենն ու ընկեր Լուսինեն: Պարզվեց, որ այսօր պետք է ճիմապատվեր հարակից լանջը և մենք շատ ճիշտ ժամանակին էինք այնտեղ: Բոլորս անցանք գործի և մեր ուժերի սահմաններում մաքրեցինք լանջերը ավելորդ խոտերից, հետո խնամեցինք ձիերրին, իսկ վերադարձին սերմեր հավաքեցինք հարակից այգիներից:

Рубрика: Ընտրությամբ գործունեություն, Uncategorized

Աշխատում ենք Ագարակում

Ընտրությամբ գործունության խումբն իր աշխատանքները շարունակեց Ագարակում: Մեզ դիմավորեցին ընկեր Խորենն ու ընկեր Լուսինեն,, ովքեր մեզ սովորեցրեցին և դեռ կսովորեցնեն խնամել կենդանիներին: Սկզբում մի քիչ կենդանիներին սիրեցինք,զրուցեցինք ընկեր Խորենի հետ, հետո անցանք կենդանիների խնամքին: Խոզանակների օգնությամբ սանրեցինք ձիերի մազերը, մաքրեցինք թափված խոտերը, հող մաղեցինք….Աշխատանքներն այսքանով չավարտվեցին, գրանք շարունակական են և անընդհատ: