Рубрика: Նախագծեր, Արևմտյան քարափ-բարձունք, Uncategorized

Արևմտյան քարափ-բարձունքի աշխատանքները շարունակվում են

Ընտրությամբ գործունեություն ընտրած սովորողները շարունակում են աշխատանքները արևմտյան քարափ-բարձունքի վրա, ջանում ենք հնարավորինս արագ ստանալ ցանկալի արդյունքը, չնայած գիտենք, որ դրա համար դեռ շատ ջանքեր պետք է գործադրենք: Հավանաբար մեր կրտսեր ընկերները զգացել են, որ մենք օգնության կարիք ունենք, քանի որ նման աշխատանքի ընթացքում օգնությունը երբեք չի խանգարում, և որոշեցին ընկեր Մելինեի հետ միանան մեր աշխատանքներին և իրենց հնարավորությունների չափով մասնակից լինեն նախագծի աշխատանքներին:

 

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Ապաստարան այգու բույսերին

Ապաստարան այգու բույսերին նախագիծը շարունակվում է: Այսօր Հարավային դպրոցի ընտրությամբ գործունեության խմբի հետ կրկին եղանք ջերմոց-լաբորատորիայում: Օգնեցինք տիկին Շողիկին այգուց բերված բույսերի մշակման աշխատանքներում, որոշ բույսեր էլ բերեցինք մեզ հետ:

 

Рубрика: Նախագծեր, Արևմտյան քարափ-բարձունք, Uncategorized

Արևմտյան քարափ-բարձունք

Արևմտյան դպրոց-պարտեզի մուտքի մոտ գտնվող քարափ-բարձունքի բարեկարգման աշխատանքները սկսված են: Բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողներն այսօր տվեցին նախագծի մեկնարկը:

23845283_922743057882091_516336383_n23845263_922743124548751_437518670_n23805720_922743171215413_1172737608_n23805359_922743121215418_60698013_n23805335_922743047882092_17623357_n23804438_922743257882071_1265592606_n23782303_922743067882090_1896631848_n23782196_922743214548742_424530320_n23782103_922743101215420_1693602281_n23781966_922743091215421_971209380_n23845283_922743057882091_516336383_n

Рубрика: Նախագծեր, Արևմտյան քարափ-բարձունք

Արևմտյան քարափ-բարձունք.նախագիծ

23845283_922743057882091_516336383_n

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Ժամկետը՝ ամբողջ տարին

Նպատակը՝ Արևմտյան դպրոցի քարափ-բարձունքը դարձնել ավելի բարեկարգ, խնամված ու կանաչապատ:

Ընթացքը՝ Սվորողների հետ մաքրել տարածքը ավելորդ չորուկներից, փոցխել և հավաքել տերևներն ու քարերը, հող ավելացնել այնտեղ որտեղ կա դրա անհրաժեշտությունը, իսկ վերջում պետք է տնկել մասրենու թփեր՝ քարափին, իսկ բարձունքին՝ դեկորատիվ ծառեր:

Արդյուքը՝ կունենանք բարեկարգ, կանաչապատ քարափ-բարձունք

Ներկա պահին քարափում աշխատանքները շարունակվում են, տարածքը փորելով, հարթեցնելով, քարերը հավաքելով ստանում ենք լանջ, որի միջով կանցնի հեծանվուղին և կկապի Ագարակը քարափի հետ, դեկորատիվ ծառերն արդեն տնկված են և գտնվում են խնամման փուլում, ցանել ենք ծաղկի սերմեր, որպեսզի տեղափոխենք քարափ:

Рубрика: Uncategorized

Դեպի Բջնի.հաշվետվություն

Նոյեմբերի 12-ին մեկնարկեց մեր հերթական ուսումնական ճամփորդությունը: Այս անգամ Հրազդան գետի հոսանքը մեզ տարավ Բջնի: Մինչ ճամփորդելը սովորողները իրենց բլոգներում հավաքել էին տեղեկություններ նշված վայրի մասին, խոսել ու քննարկել ճամփորդորդության ընթացքը, երթուղին: Ճամփորդությունը սկսեցինք Հրազդան գետի գունավոր-տերևաշատ ափից: Ճամփորդները համտեսեցին իրենց բրդուճները և պատրաստվեցինք քայլարշավի: Անցանք Հրազդան գետի մյուս կողմը, քայլքով շարժվեցինք Ս. Աստվածածին եկեղեցի: Մասնակցեցինք պատարագին, ստացանք տեր հոր օրհնությունը և շարունակեցինք մեր ճամփան դեպի Բջնի բերդի բարձունք: Բարձունքից երևում էր աշնանային գունազարդ Բջնին իր ողջ հմայքով, իսկ հեռվում նշմարվում էր Ս. Սարգիս եկեղեցին, որը նույնպես մեր նախագծում էր: Դա փոքրիկ, կարմիր, տուֆապատ վանք էր, որը գտնվում էր գյուղի գերեզմանոցից վերև` բլրի վրա: Ճամփորդներս տպավորված էինք մեր ընտրած ուղուց, իսկ ետդարձին  լավ տրամադրությամբ, երգով, խաղով ամփոփեցինք մեր օրը:

Սովորողների տպավորությունները ճամփորդությունից՝

Հովհաննիսյան Մանե

Բալասյան Ալեքս

Պետրոսյան էլեն

Բարսեղյան Գոհար

Հոբոսյան Ինեսա