Անհատական աշխատաժամանակ

Հունվար

Անհատական աշխստաժամանակ

Երկրի օդային հագուստը

 

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենբ այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ: Читать далее

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում: Читать далее

Բնագիտության ջերմոց-լաբորատորիան`նորովի

Բնագիտության ջերմոց-լաբորատորիան ավելի գործնական և կիրառելի տեսքի բերելու համար անհրաժեշտ են որոշակի տեխնիկական-գործիքային  համալրումներ

Թաղարները տեղավորելու ալտերնատիվ եղանակների համար՝ փայտե տախտակներ, պադոններ-որպես բնագիտական լաբորատորիայի գույք

 

Ներկեր՝ ջեռակները, լուսամուտի գոգերը ներկելու համար- համագործակցում տեխնոլոգ Զառա Ոսկանյանի հետ

Անհրաժեշտ գործիքների ցանկ՝  տարբեր չափերի անոթներ, հրակայուն անոթներ, չափագլաններ, մանրադիտակ,առարկայական ապակի, ծածկապակի, ուսումնական կշեռք նժարով, սպիրտայրոց, մագնիս

Թաղարներ տարբեր չափերի

Աշխատանքային և միանգամյա օգտագործման ձեռնոցներ

Սերմնադարանի ստեղծում

Լաբորատոր արտահագուստ, ակնոցներ

Ակնկալում եմ տեխնոլոգի և այգեպանի աջակցությունը

Դեկտեմբերի 25-29. նախագիծ

20170926_132523Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Վայրը՝  Հարավային և Արևմտյան դպրոցներ

Ժամկետը՝  դեկտեմբերի 25-29

Նպատակը՝ թաղարների փխրեցում, դատարկ թաղարների համալրում, թաղարների տեղափոխում՝ մեծից փոքր և հակառակը, ըստ անհրաժեշտության, ավելորդ տերևների հեռացում, տերևների մաքրում փոշուց և այլ ընթացիկ առաջացած աշխատանքներ: Читать далее

Բնության թանգարան

colorful-nature-hd-wallpapers-pictures

 

Վայրը՝ Բնության թանգարան

Մասնակիցներ՝ 4-5րդ դասարանցիներ

Նպատակը՝ Տեսնել բնության այն հրաշալիքները, որոնք մինչ այժմ չենք տեսել բնության գրկում, մոտիկից ուսումնասիրել վայրի կենդանիներին, թիթեռներին և այլ կենդանիների ու բույսերի:

Ուսումնական ճամփորդություն.Ողջաբերդ-Չարենցի կամար

Մասնակիցներ` 4-5-րդ դասարանցիներ

Վայրը` Ողջաբերդ` Չարենցի կամար

Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղեր

Հունվարյան ճամբարի ընթացքում իրականացնելու ենք ձմեռային մարզական խաղեր` դահուկ, սահնակ, գլորումներ, գլուխկոնծիներ:

Ձմեռային ճամբար նախագծի շրջանակներում արշավում ենք Ողջաբերդ-Չարենցի կամար: Այն գտնվում է Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա:  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին:  Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի խոսքերը` նրա և ողջ հայ ժողովրդի կողմից պաշտելի Արարատ լեռան մասին: Այդ պատճառով էլ հուշակոթողը ժողովրդի կողմից առավել հայտնի է «Չարենցի կամար» անունով: Այստեղից վեհաշուք Արարատը տեսանելի է օրվա բոլոր ժամերին:

Մասնակիցը պետք է ունենա՝

  • օրապահիկ-բրդուճ
  • թեթև ուսապարկ
  • գլխարկ
  • սպորտային հագուստ, հարմարավետ կոշիկներ
  • ջուր-ջրաման
  • բլոգներում հրապարակած նյութ-տեղեկություն

Էկզոտիկ մրգերի սերմնացան.

th

Հունվար ամսվա նախագիծ

 

Վայրը՝ Հարավային և Արևմտյան դպրոցներ

Ժամկետը՝ մեկ ամիս-մեկ տարի

Նպատակը՝ փորձելու ենք սերմերից ստանալ այնպիսի բույսեր, որոնք Հայաստանում տարածված չեն, կամ ընդհանրապես չկան: Սերմերը կլինեն տարբեր չափերի, տարբեր կարծրության, կունենան տարբեր ծլողունակություն: Կիմանանք, սերմը ինչի հաշվին է ծլում և ինչի հաշվին մեծանում: Կսովորենք սերմի կառուցվածքը:

Ընթացքը՝ Ամանորի ընթացքում սովորողները հավաքելու են էկզոտիկ մրգերի սերմեր, դա կլինի իրենց տան մրգերը կամ բարեկամների տանը համտեսած մրգերի սերմերը, որից հետո այդ սերմերը ցանելու ենք դպրոցում՝ լինելով հետևողական: Նշվելու է ցանելու, ծլելու օրերը:

Արդյունքը՝ մեր դպրոցի բույսերը կհամալրվեն նոր տեսակներով, իսկ ընթացքը կերևա սովորողների բլոգներում:

Հ.Գ. Սիրելի սովորողներ, լավ կլինի իմանաք նաև այն բույսի անունը, որի սերմը բերելու եք, գրանցեք ինչ-որ տեղ չմոռանալու համար: