Թաղարների ծաղիկները համալրվում են

Առջևում գարուն է, լավ շրջան է թաղարները համալրելու համար: Տ. Շողիկի այցելել էր մեզ տարբեր ծաղկի կտրոններով, որոնց մի մասն իրենց տեղը գտան թաղարներում, իսկ մյուս մասը արմատակալելուց հետո կտնկվեն:

Աշխատանքները շարունակվում են

Հարավային դպրոցին կից էլեկտրոկայանի տարածքի մաքրման աշխատանքների առաջին փուլին հաջորդեց երկրորդ փուլը: Մի խումբ սովորողների հետ՝ գործիքներով զինված, անցանք գործի: Աշխատանքները դեռ շարունակելի են: Ծաղկազարդին պետք է ունենաք մաքուր և խնամված տարածք: Երրորդ փուլում մեզ կօգնի նաև տեխնոլոգ ընկեր Արևը իր խմբի հետ՝ ավելի գունեղ դարձնելով կառույցը:

 

Բնագիտությունը 4-5-րդ դասարաններում. Փետրվար

Փետրվար  ամսվա բնագիտության առարկայի ուսումնական կազմակերպումը 4-5-րդ դասարաններում՝

 Բնագիտական թեմաների քննարկում՝ Ջրոլորտ, Չափումներ
Բնագիտություն 4-րդ դասարան՝ Չափումներ, չափման միավորներ
Բնագիտություն 5-րդ դասարան՝ Ջրոլորտ
Փետրվար ամսին՝ Հարավային դպրոց՝ երկու անգամ, Արևմտյան դպրոց՝ չորս անգամ
Փետրվար ամսին՝ Հարավային դպրոց՝ մեկ անգամ, Արևմտյան դպրոց՝ մեկ անգամ

Читать далее

Գարնան կանչով

Գարնան կանչով, գարնան շնչով……Բակում եռուզեռ է, բոլորը սիրով ու եռանդով աշխատում են, իսկ բակային աշխատանքներն անսպառ են, բայց հաղթահարելի:

Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը

Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման>) շնորհիվ: Читать далее

Ձոն ստուգատես

26913856_951375878352142_1793698677_n

Ժամկետը՝ 2ամիս

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Նպատակը՝  զարգացնում է սովորողների գիտելիքները բուսաբուծությունից՝ բույսերի խնամք-բազմացում, տնկում, վերատնկում:

Ընթացքը՝  սովորողները ծանոթանում են նախագծին, պարզաբանում առաջացած հարցերը, որից հետո առանձնացված բույսերը վերատնկվում են  թաղարի մեջ,

Ընթացքում  իրականացվում են հետևյալ աշխատանքները.
1. Հողախառնուրդի պատրաստում
2. Թաղարների պատրաստում և ձևավորում
3. Կտրոնների բազմացում տարբեր եղանակներով
4. Կտրոնների տնկում թաղարների մեջ
5. Ստեղծած բույսերի խնամք
Նախագծի արդյունքները
1.Բույսերի օգտակարության կարևորում
2. Էկոլոգիական աղետների դեմ յուրովի պայքարի տեսակ
3. Սովորողի անմիջական մասնակցություն
4. Ծաղիկ նվիրելու նոր կուլտուրայի տարածում
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում

Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։ Читать далее

Քամի․ Քամու առաջացումը

Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակ­վում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Читать далее