Рубрика: Uncategorized

Քայլարշավ-էկո նախագիծ դեպի Հրազդանի կիրճ

Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների հետ իրականացրինք քայլարշավ-էկո նախագիծ դեպի Հրազդանի կիրճ: Քայլարշավը մեկնարկեց Թումանյանի այգուց դեպի Հրազդանի կիրճ-Մանկական երկաթուղի-Մաշտոցի պողոտա-Օպերա-Իսահակյան փողոց: Լուսերես արևներս ոգևորված, սրտնեղած, արագ, անհապաղ մաքրում էին գետի ափի, ափին կից դրված աղբամանների կողքին թափած աղբը, իսկ կողքից անծանոթ պապիկը, ով ջղայն, հուզիչ տոնով բողոքում էր ուտող-խմող-թափող հասարակությունից, փնթփնթալով, քթի տակ մրթմրթալով ձեռքիցս վերցրեց աղբի տոպրակն ու գցեց աղբամանն էնպիսի արագությամբ, որ չհասցրի նույնիսկ շնորհակալությունս հայտնել: Ճանապարհը`ոլոր-մոլոր, անցանք զրուցելով, քննարկումներով, հաջորդ քայլարշավի մասին մտածելով: Վերջապես երևաց Մաշտոցի պուրակ տանող լույսի ճամփան` մութ ու երկար թունելի սկզբնակետից: Իսկ քաղաքային քայլքի ավարտն ամփոփեցինք Տաշիր Պիցցաում: Օրվա Ֆոտոշարը` Շուշան Ալեքսանյանի, Հասմիկ Պողոսյանի: