ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

 

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժր 0 բալ է, իսկ եթե քամու ուժր 12 բալ է, ապա փոթորիկ է, որի րնթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցր եղել է առագաստը, որի օգնությամբ մարդր հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

 

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՍՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

One thought on “ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

  1. Հարցեր և առաջադրանքներ
    Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու բնութագրիչները քա­մու ուղղությունը, արագությունը և ուժն է:
    Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
    Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
    Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
    Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s