Հաշվետվություն. Սևանի Ժայռ լողափ 2018

Կրկին մեզ հարազատ դարձած Ժայռ լողափում էինք: Այս անգամ խումբը տարբերվում էր իր տարատարիք սովորողներով, որտեղ բոլորը պատասխանատու էին բոլորի համար, որտեղ կար սեր, հարգանք, համերաշխություն, միմյանց լսելու կարողություն, և այս հատկանիշների շնորհիվ է, որ քառօրյա ճամբարում ամեն ինչ հարթ ու խաղաղ էր, որտեղ մեծերը փոքրերին էին սովորեցնում, փոքրերը՝ մեծերին:

Սա շատ լավ հարթակ էր տարատարիք սովորողների ճամբարային գործունեության համար: Փորձը ցույց տվեց, որ նման ճամբարներում շատ լավ է աշխատում սովորող-սովորեցնող նախագիծը:

Ֆիլմերը՝ Հասմիկ Պողոսյանի

 

 

Ճամբար Սևանի ժայռ լողափում

untitled.png

Ճամբարի վայրը`   Սևանի <Ժայռ> լողափ:
Ժամանակահատվածը` օգօստոսի 4-ից 7-ը

Պատասխանատուներ՝ Հասմիկ Պողոսյան և Շուշան Ալեքսանյան

Խոհարար, օգնական` Նունե Գևորգյան

Մասնակիցներ` Հարավային դպրոց, 4-5-րդ դասարանցիներ, ծնողներ և այլ ճամբարականներ Читать далее