Рубрика: Ճամփորդություն, Uncategorized

Բարձունքի հաղթահարում.Մաշտոցներ

Ճամփորդության վայր՝ Գեղարքունիքի մարզ, Սևան քաղաք, Մաշտոցներ բարձունք

Օր՝ սեպտեմբերի 14, ժամ՝ 09:00-16:30

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.1 և 4.2  դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ դասավանդող՝ Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան

Օգնականներ՝ Աստղիկ Արսենյան/երկարացված օրվա դասավանդող/, Նայիրի Տումանեան, Քրիստինե Կազարյան, Մագդա Սեյրանյան
Նպատակը՝  Մաշտոցներ բարձունքի հաղթահարում, ճամփորդությամբ ուսուցում,  լող Սևանա լճում

Ընթացիկ նախագծեր՝ սերմնահավաք, Ճանաչում ենք այցելելով

Ծրագրում՝   ազգային-ավանդական խաղեր, պարերգեր

Ընթացք՝ սովորողները համացանցից գտնում են տեղեկություն՝ Գեղարքունիքի մարզի, Մաշտոցներ բարձունքի և Սևանա լճի մասին

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ
  • մեկանգամյա սնունդ/բրդուճներ, քաղցր որևէ բան, միրգ/
  • ջուր
  • ամուր բոթասներ, մարզական հագուստ
  • արևապաշտպան գլխարկ
  • արևապաշտպան քսուք
  • լողազգեստ
  • սրբիչ
  • աղբի ձեռնոցներ և  աղբի տոպրակներ
  • տաք բաճկոն կամ ժակետ
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • գումար՝ 2000դր

 

Рубрика: Ուսումնական Ագարակ, Uncategorized

Ուսումնական Ագարակ

Նոր ուսումնական տարով, նոր աշխատանքներով, հին ու նոր սեբաստաիներով, հավեսով ու եռանդով ուսումնական Ագարակում էինք: Մի քիչ շրջեցինք, կերակրեցինք ձիերին, մաքրեցինք տարածքի չորուկները, իսկ վերջում, բռնելով երկաթգծի ճանապարհը, հասանք հարավ: