Բերքահավաք-սերմնահավաք

10414533_718445581546223_5124836760481722252_n

Մասնակիցներ՝ սեբաստացի սովորողներ, դասավանդողներ

Վայրը՝ Արատեսի դպրական կենտրոն

Ժամկետը՝  սեպտեմբերի 21-23

Նպատակը՝ Ծանոթանալ Արատեսի բուսական աշխարհին, ծառատեսակներին, թփերին, խոտաբույսերին, իմանալ, ինչ նշանակություն ունեն  դրանք մարդու կյանքում, ինչպես պետք է օգտագործել պտուղները և ինչ նպատակով, ինչպես նաև տեղում պատրաստված թուրմերի համտեսում:

Մասուրի նշանակությունը

Մասուրի օգտակար հատկությունների մասին հայտնի էր դեռ Հին Հունաստանում: Մ.թ.ա. IV-րդ. դարում Թեոֆրաստը իր <<Բնական պատմություն>> աշխատությունում այնքան հստակ է նկարագրել այս բույսը, որ նրա նկարագրությունը դարերով մեկ գրքից մյուսն էր փոխանցվում առանց ուղղումների: Արդյո՞ք մասուրը բուժիչ է: Մենք այդ մասին որոշ տեղեկություններ ունենք: Читать далее

Եվրասիա. առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. ——— և ———:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  ——————օվկիանոսով, հյուսիսում՝ —————, արևմուտքում`   —————— և արևելքում՝ —————-:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   ———————— 8848մ, ամենախոշոր լիճը`  ——————- և ամենախորը`   ——————-:

Մաշտոցներ. հաշվետվություն

41713475_1877477712339511_1896221146286653440_nՍեպտեմբերի 21-ին ընդառաջ հաղթահարեցինք Մաշտոցներ բարձունքը: Արևմտյան դպրոցի շուրջ 40 սեբաստացի սովորողներ ու ծնողներ սեպտեմբեի 14 ին մասնակցեցին <<Բարձունքի հաղթահարում>> նախագծին, որն իրականացնում ենք տարին երկու անգամ՝ համաձայն կրթահամալիրյան օրացույցի: Մաշտոցներ մատուռ հասանք ոչ մեծ դժվարությամբ. աղոթքից ու օրհնված ջուր խմելուց հետո, նոր ուժ ու եռանդով, զմայլվելով գեղատեսիլ Սևանով հասանք Սևանի քաղաքային լողափ, վայելեցինք Սևանի թավշյա եղանակը, լողացինք ու վերադարձանք:

Ֆիլմը՝ Սոնա Փափազյանի