Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հարավային և Արևմտյան դպրոցներում մեկնարկվեց «Սերմնահավաք» նախագիծը, որի ընթացքում համալրվեցին սերմնադարանի սերմերը: Իրականացրեցինք նաև  «Հողի կազմությունը» փորձը, որի շնորհիվ պարզեցինք, թե ինչ կազմություն ունի հողը, որը մենք օգտագործում ենք տարբեր նպատակներով: Իսկ «Սովորող-սովորեցնող» նախագծի օգնությամբ, հարստացան սովորողների գիտելիքները Երկիր մոլորակի մասին:

Ճամփորդություն Արզական, Նեղուցի վանք

Սեբաստացու օրերին ընդառաջ. նախագիծ

22361218_901568489999548_1019122387_n

Մասնակիցներ՝ Հարավային և Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ նոյեմբերի 5-9

Վայրը՝ Հարավային և Արևմտյան դպրոցների այգիներ

Ընթացքը՝ Սովորողների հետ միասին տարածքը նախապատրաստում ենք ձմռանը՝ փորելով ու ծառեր տնկելով, տերևաթափից առաջացած տերևների մաքրում, անհրաժեշտության դեպքում ծառերի էտում, ծաղկի թփերի տեղափոխում, ինչպես նաև աշխատանքներ կիրականացվեն Ագարակում և ջերմոց-լաբորատորիայում:

Համագործակցում.

Ջերմոց-լաբորատորիայի հետ <<Այգու բույսերին ապաստարան>> նախագծի շրջանակներում

Արդյունքը՝ սովորողները կատարած աշխատանքների մասին կհրապարակեն իրենց բլոգներում

Աշնանային ճամբար 2018

Հոկտեմբերի 29

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում
09։30-ից՝ Հարավային դպրոցում աստղածաղկազգիների տարածում արևմտյան պատի վերին մասում, մագլցող բույսերի տնկում
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ կլոր սեղան քննարկումներ. անհատական, խմբային նախաձեռնություններ
14։00-15։00՝ աշխատանք ըստ անհատական պլանի՝ մարզական, երգչախմբային, պարի պարապմունքներ

Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 1

Եռօրյա ճամբար Գյումրիում

Նոյեմբերի 2

Ճամփորդություն դեպի Դիլիջան

Եռօրյա ճամբար Գյումրիում

Եռօրյա ճամփորդություն, երկու գիշերակացով

Մասնակիցներ՝Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիներ

Պատասխանատու դասավանդողներ՝

Հասմիկ Պողոսյան, Շուշան Ալեքսանյան

Ճամփորդության օրը՝ հոկտեմբեր 30,31, նոյեմբեր 1

Գիշերակացը՝ Շալե Գյումրի հյուրատանը

Նպատակը՝

  • Ուսումնահայրենագիտական ճամփորդություն՝ սովորողների մոտ Գյումրի քաղաքի մասին տեղեկությունների հարստացում, քաղաքի մշակույթին ծանոթացում, հետազոտական աշխատանք, հասակակիցների հետ հանդիպումներ, քննարկում, կինոդիտում, ֆոտոպլեներ
  • Ճամփորդությամբ ուսուցում. քայլք Գյումրով
  • «Բլեյան կրթական ցանց» համագործակցային կապերի հաստատում, կրթական փոխանակում՝ Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի հետ, տնօրեն՝ Առաքելյան Մարիամ
  • Պարատուն Վարդանանց հրապարակում՝ Հարավային և Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցներ
  • Միասնական ընթերցումներ Գյումրու կենտրոնական հրապարակում՝ Թումանյան, Չարենց

Արդյունք՝ Սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում, հայրենագիտական -մշակութային գիտելիքների հարստացում, հայրենաճանաչություն, կրթական կամուրջների հաստատում։ Տպավորությունների մասին բլոգներում պատուշամար-ֆոտոշար։

Ճամփորդության երթուղի՝ Երևան-Արուճ-Մաստարա-Գյումրի-Թալին-Ագարակ-Երևան

Այցելվող վայրեր՝

1 Ձիթողցոնց թանգարան

2 Վարպետաց փողոց, Ռուսթավելու և Գորկու փողոցներ

3 Գյումրու Սուրբ Աստվածածին/Յոթ վերք եկեղեցի/, Սուրբ Ամենափրկիչ

4 Սև բերդ/Սև ղուլ/

6 Մաստարայի Սուրբ Հովհաննես  եկեղեցի

7 Թալինի Կաթողիկե եկեղեցի

8 Արուճի քարվանատուն

9 Ագարակի բրոնզեդարայն քաղաքատեղի

10. Կրթական փոխանակում թիվ 28 հիմնական դպրոցի հետ

Հոկտեմբեր 30, երեքշաբթի

09:30-Մեկնում Մայր դպրոցի երթուղայինների կայանից

10:30- Արուճ, շրջայց, թեթև նախաճաշ

11:00-11:30- Մեկնում Մաստարա

11:30-12:00- Մաստարա, քայլք, հետազոտական աշխատանք

12:00-Մեկնում Գյումրի

13:00-Ժամանում, տեղավորում հյուրատանը

14:00- Հանդիպում Գյումրու թիվ 28 հիմպական դպրոցի սովորողների հետ

Ծրագրում՝ Կրթական փոխանակումներ

14:30 — Այցելություն Սև բերդ կամ Ալեքսանդրիայի ամրոց թիվ 28 հիմնական դպրոցի սովորողների հետ

Սովորող-սովորեցնող նախագիծ՝ ազգային պարերգերի միասնական կատարում, Կոմիտասյան երգերի կատարում, միասնական կարդում ենք Չարենց

17:00-Ճաշ

18:00- Կայքի սպասարկում, «Գյումրվա աշուն» խորագրով պատումներ սովորողների բլոգներում

19:00- Ընթրիք

20:00- Ընթերցանություն- Իսահակյան, Չարենց, Թումանյան

21:00- Օրվա քննարկում, ամփոփում

22:30- Քուն

Հոկտեմբեր 31, չորեքշաբթի

08:00- Վերկաց

08:30- Անձնական հիգիենա

09:00-Ընդհանուր պարապմունք, նախավարժանք

10:00-Նախաճաշ

11:00-Այցելություն Ձիթողցոնց թանգարան

14:00- Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ

16:00-Ճաշ

17:00- Քայլք Գյումրիի Վարդանանց հրապարակով, Ռուսթավելի փողոցով, Գորկի փողոցով, ֆոտո պլեներ, նկարչական պլեներ՝ «Գյումրվա աշունը» թեմայով

19:00-Ընթրիք

20:00- Հոգեբանական թրեյնինգ ընկեր Անիի հետ

21:00- Տրամաբանական խաղեր

22:30- Քուն

Նոյեմբերի 1, հինգշաբթի

08:00-Վերկաց

08:30-Անձնական հիգիենա

08:30-09:00-Ընդհանուր պարապմունք, նախավարժանք

09:00-Նախաճաշ

10:00-Իրերի տեղավորում, էկոլոգիական աշխատանքներ տարածքի մաքրում

11:00- Այցելություն Շալե հյուրատան կենդանիներին

13:00- Ճաշ

14:00-Մեկնում Թալին

15:00-Թալինի Կաթողիկե եկեղեցի, Ուսումնական պատարագ՝ Հոգևոր երգերի կատարում

15:30-Մեկնում Ագարակ

16:30-Ագարակի Բրոնզեդարյան քաղաքատեղի

18:00-Ժամանում Երևան

Նախահաշիվ՝

Մեկ սովորողը վճարում է

Սնունդ- 3000/3*1000/

Հյուրատուն- 8000/2*4000/

երթուղային՝ 3000

(թանգարանի տոմսի գումար)

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ իրեր ՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ:

2.Ջուր 1լ.

3.Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար

4.Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)

5. Աղբի տոպրակներ, ձեռնոց

6.Հագուստ (տաք) 3 օրվա համար, գիշերազգեստ (երկարաթև ու տաք), հողաթափ

7.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ,անձեռոցիկ՝թաց և չոր/

8.Անձրևապաշտպան բաճկոն, հողաթափ

9. Լապտեր, արևապաշտպան գլխարկ

10. Գիրք, իտելեկտուալ խաղեր, նկարչական պարագաներ (A4 թղթեր, վրձին, գուաշ)

Բնագիտական փորձ. Հողի կազմությունը

Հողն օգտագործում ենք ծառեր, ծաղիկներ տնկելու համար, բայց միշտ չէ և բոլորը չէ, որ գիտեն հողի կազմությունը: Այդ նպատակով սովորողների հետ որոշեցինք հենց այդտեղից սկսել: Փորձի արդյունքում տեսանք, որ հողը կազմված է՝ ավազից, կավից, հումուսից, հանքային աղերից, ինչպես նաև տեսանք, որ հողում նույնպես օդ կա:

 

Սերմնահավաք

Աշնան այս ամիսը շատ լավ շրջան է սերմեր հավաքելու համար, որովհետև համարյա բոլոր բույսերի սերմերն արդեն հասունացել և թափվում են: Ահա, թե որն է այս նախագծի իրականացման պատճառը: Սերմեր հավաքում բոլոր այն վայրերից որտեղ լինում ենք. այգիներ, հարևան բակեր, տատիկ պապիկի տան այգիներ և այլն: Այսօրվա սերմնահավաքը իրականացրեցինք ջերմոց-լաբորատորիայի և Հարավային դպրոցի տարածքից, որի ընթացքում մեզ միացան նաև նախակրթարանի սաները:

 

Արզականի Նեղուցի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համատեղ ճամփորդական նախագիծ`

Հարավային և Արևմտյան դպրոցների 4-5-րդ դասարանցիներ

Արշավեցինք դեպի Արզականի Նեղուցի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Մեկօրյա ճամփորդության ընթացքում քայլարշավեցինք Արզական գյուղից դեպի եկեղեցու բարձունքը, միասնական կատարեցինք հոգևոր երգերի շարքը և խաղացինք բակային խաղեր։

Տեսաֆիլմը՝ մեր օրվա մասին։

Սովորող-սովորեցնող նախագիծ

Այսօր Երկրագնդի պտույտներն ու հետևանքները նախագծի շրջանակներում Հարավային դպրոցի մի խումբ սովորողներ եղան մայր դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում, որտեղ ընկեր Էմանուելը սովորողների հետ իրենց կրտսեր ընկերներին պատմեցին երկրագնդի պտույտների և հետևանքների մասին: Մանրամասներին ծանոթացեք տեսանյութով և ֆեյսբուքյան ուղիղ եթերով.

ԳԻՍԱՎՈՐՆԵՐ, ԱՍՈՒՊՆԵՐ ԵՎ ԵՐԿՆԱՔԱՐԵՐ

Բացի ութ մոլորակից՝ Արեգակի շուրջը պտտվում են հազարավոր փոքր մոլորակներ, որոնք կոչվում են աստղակերպեր: Արեգակնային հա­մակարգի մեջ են ներառվում նաև մի շարք այլ մարմիններ, որոնցից են գի­սավորներն ու ասուպները: Читать далее

Հոկտեմբերի 22-26-ի նախագծեր

Հոկտեմբերի 22-26-ի նախագծային աշխատանքի ընթացքում նախատեսվում է իրականացնել Սերմնահավաք- սերմնացան նախագիծը, որին մասնակցելու են 1-5-րդ դասարանի սովորողները, ովքեր իրենց պատասխանատուների հետ շրջելու են հարակից այգիները և հավաքելու են ծաղկի սերմեր, որոնք տեսակավորելուց հետո կպահենք սերմնադարանում գարնանը ցանելու նպատակով:

Բնագիտական փորձերը կիրականացնեն սովորողներն իրենց կրտսեր ընկերների համար

Բնագիտական փորձեր