Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Uncategorized

«Գունավոր» ծովեր

 

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s