Рубрика: Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան

Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները

imagesCAGOD2SG imagesCAQ6AGSV

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:

բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի’ եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :

գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ’ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր’ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք’ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:

ե) Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից’ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

զ) Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից’ նախապես որոշված ճանապարհով: է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկոր­ներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկ- տրալարերից:

ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում

ա) Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից’ դեպի անվտանգ տարածություն:

բ) Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում’ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա) Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:

բ) Հագնվելու համար ժամանակ մի’ վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կան­ոնների համաձայն:

 

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s