Рубрика: Ձմեռային ճամբար, Ճամբար, Uncategorized

Ճամփորդություն, կրթական փոխանակում Գետամեջում

DSCN9652.JPG

Ճամփորդության օր՝ հունվար
Տևողություն՝ 09:00-16:00
Մեկնում՝ 09:00- Արևմտյան դպրոց-պարտեզի հայրենագիտական կայանից
Կանգառներ-  Երևան- Նոր Հաճնի կամուրջ հայացք Արզնու Ձոր-Նոր Հաճնի  Սուրբ Ամենափրկիչ-Հայացք Արզնու ձոր եկեղեցու բակից- Քայլք Գետմեջի թռչնանոցի մոտից հայացքով Արզնու ձոր- Հրազդան գետ- Քայլարշավ Գետամեջ գյուղով-այցելություն Հէկ-Գետամեջի միջնակարգ դպրոց-Քայլարշավ գյուղի միջով-Գետամեջ գյուղի  Գրիգոր Լուսավորիչ մատուռ-Վերադարձ Երևան
Վերադարձ՝  16:00- Արևմտյան  դպրոց-պարտեզ
Ճամփորդության մասնակիցներ-Հայրենագետ-բնագետների ջոկատ, համագործակցություն Դիանա Ղազարյան

Կրթական փոխանակում՝ Գետամեջի միջնակարգ դպրոցի հետ-Պայմանավորվել է ԴԻաննա Ղազարյանը
Իրականացվող նախագծեր— «Գետը համայնքում», «Ճանաչենք այցելելով»,   «Միասնական ընթերցումներ». Ազգային խաղեր, բնագիտական փորձեր Գետամեջի դպրոցի սովորողների հետ

Հետազոտություն— Փորձելու ենք պարզել, Հրազդան գետի ջուրը, այն բնակիչները, ովքեր օգտագործում եմ ձկնաբուծության նպատակներով, արդյո՞ք այդպիսով չեն վնասում գետին:
Պարեր, եգեր— «Կարնո Քոչարի»,«Ավետիսներ»,« Էջմիածին»,
Ռուսերեն ներկայացումներ— Պատասխանատու՝ Դիանա Ղազարյան
Անհրաժեշտ թվային  գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, պրոյեկտոր
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
Աղբի տոպրակներ, ձեռնոցներ

Ընթացք. սովորողները կատարում և իրենց բլոգներում հրապարակում են հետևեյալ աշխատանքները.

. Գտնել, գրանցել՝ որ մարզում են իրենք գտնվում :

. Երևանից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում:/գծել քարտեզ/

. Իմանալ Գետամեջ գյուղի պատմությունը, հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ տվյալ վայրի մասին

. Իմանալ՝ ի՞նչ եղանակ է լինելու այդ օրը, տվյալ վայրում:

. Իմանալ՝ ինչպիսի՞ ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի սովորողը, ինչպես դրսևորի ճանապարհին և տվյալ վայրում, ինչպես վարվի արտակարգ պատահարների դեպքում:

. Տեղեկություններ Հրազդան գետի մասին

.Տեղեկությունների հավաքագրում Նոր-Հաճնի մասին, Նոր Հաճն քաղաքի  եկեղեցու մասին

Սովորողների հետազոտկան աշխատանքերը բլոգներում

Բնագիտական փորձեր՝

Կրթական փոխանակումներ՝

Լևոնի քարանձավում՝

Рубрика: Uncategorized

Դեկտեմբերի 24-28

                                                        Աշխատակարգ

Դեկտեմբերի 24

9։00-12։00՝ աշխատանք դպրոցում
09:00-09.15`ընդհանուր պարապմունք

09.15-09:50 Բույսերի խնամք
09:50-10:30՝  Նախագծեր, անհատական պլաններ
10:30-11:00՝ Սուճի ընդմիջում
11:00-12:00՝ Ուսումնական գործունեության գնահատման գործիքներ
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցում
12։30-14։00՝ աշխատանք մասնագիտական-նախագծային-առարկայական խմբերով
13:00՝ անվտանգ հանդերձարաններ, 
մասնակիցներ՝ Ռիմա Երեմյան, Սոնա Փափազյան
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք
14։30-ից՝ մարզական պարապմունքներ, անհատական պլանով որոշված անհատական, խմբային այլ աշխատանք
Օրվա Ամփոփումը բլոգներում, ենթակայքում

Դեկտեմբերի 25
9։00-12։00՝ աշխատանք դպրոցում

09:00-09.15`ընդհանուր պարապմունք
10:00՝ 2-4 տարեկանների Ամանորի տոնախմբություն Քոլեջում, Հյուսիսում
09:30-10:30՝ Ուսումնական տարվա առաջին շրջանի արդյունքների ամփոփում
10:30-11:00՝ Սուճի ընդմիջում
11:00-12:00՝ Դպրոցի ներքին պարտեզների ձմեռային խնամք
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցում
12։30-14։00՝ աշխատանք մասնագիտական-նախագծային-առարկայական խմբերով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք
14։30-ից՝ մարզական պարապմունքներ, անհատական պլանով որոշված անհատական, խմբային այլ աշխատանք
Օրվա Ամփոփումը բլոգներում, ենթակայքում

Դեկտեմբերի 26
9։00-12։00՝ աշխատանք դպրոցում

09:00-09.15`ընդհանուր պարապմունք

9.00-10.00- Միջավայրի խնամք, դասարաններ, սրահներ, բակ

10.00-11.00-Նախագծային հունվարի մանրամասն քննարկում, մշակումներ
11:00՝-12.00 2-4-5  տարեկանների Ամանորի տոնախմբություն
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցում
12։30-14։00՝ աշխատանք մասնագիտական-նախագծային-առարկայական խմբերով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. ընդհանուր ժողով
14։30-ից՝ մարզական պարապմունքներ, անհատական պլանով որոշված անհատական, խմբային այլ աշխատանք
Օրվա Ամփոփումը բլոգներում, ենթակայքում

Դեկտեմբերի 27
9։00-12։00՝ աշխատանք դպրոցում

09:00-09.15`ընդհանուր պարապմունք
09:30-12:00՝ Ենթակայքերում, բլոգներում նախագծային ուսուցման հունվարի մանրամասն ծրագիր-աշխատակարգերի հրապարակում՝
10:30-11:00՝ Սուճի ընդմիջում
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցում
12։30-14։00՝ աշխատանք մասնագիտական-նախագծային-առարկայական խմբերով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք.
14։30-ից՝ մարզական պարապմունքներ, անհատական պլանով որոշված անհատական, խմբային այլ աշխատանք
Օրվա Ամփոփումը բլոգներում, ենթակայքում

Դեկտեմբերի 28՝ ամանորի տոնախմբություն Ագարակում

Рубрика: Առցանց բնագիտություն, Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան

ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ: ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:

Читать далее «ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ: ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ»

Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Uncategorized

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր: