Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Դդմացան

polza-tikvi-dlya-nashego-organizma_-1

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Ժամկետը՝ մեկ շաբաթ

Նպատակը՝ ուսումնասիրել սերմի կառուցվածքը, տեսնել սերմի ծլման ընթացքը, ուսումնասիրել աճման արագությունը կախված ջերմաստիճանից և լույսից:

Արդյունքը՝ սերմից ստանում ենք դդմի սածիլ, որն էլ կտեղափոխենք բակ՝ դդում ստանալու ակնկալիքով:

 

Рубрика: Ուսումնական նյութեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Ինչպես ցանել մանր սերմերը

Սարալանջի համար ցանեցինք տարբեր ծաղիկների սերմեր, որոնց մի մասը մեր գերմանացի բարեկամն էր նվիրել. նաև սովորեցինք, թե ինչպես պետք է ցանել մանր սերմերը;

Рубрика: Հաշվետվություն, Uncategorized

Հաշվետվություն. հունվար

49616504_330927271095210_6879221089046626304_n

Ձմեռային մարզական խաղեր

Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց

Ջրվեժի արգելոց

Ճամփորդություն, կրթական փոխանակում Գետամեջում

Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ

Աստղացուցարանում

Ուսումնական Ագարակ

Բույսերի խնամք

Մասնակցություն վարպետության դասին

 

Рубрика: Uncategorized

Վարպետության դաս «Հարթակ Գեղարվեստում» ակումբում․ Շրջայց Ջերմատներում

Վարպետության դասը վարում էին Զարուհի Հովեյան և Մերի Հոխանյանը

Թեմա՝ Օրգանական թափոն -Ներկայացնում է ագրոէկոլոգ Զարուհի Հովեյանը

ԷԿՈ ՔԱՂԱՔՆԵՐ -Ներկայացնում է ագրոէկոլոգ Մերի Հոխանյանը

Рубрика: Ձմեռային ճամբար, Uncategorized

Աստղացուցարանում

Հայրենագետ-բնագետների ջոկատն այս օրը սկսեց մարզական խաղերով, այնուհետ Աննա Երիցյանի և մյուս երաժիշտ դասավանդողների հետ մակրտության շարականներ սովորեցինք, իսկ վերջում աստղացուցարանում ընկեր Էմանուելի օգնությամբ թռանք տիեզերք և անփորձանք ետ վերադարձանք:

Рубрика: Ձմեռային ճամբար, Uncategorized

Անակնկալ ճամբարային օր

Այսօրվա օրն անակնկալ էր, բոլորիս համար շատ սպասված ձյունը ծածկեր էր շուրջբոլորը, անհամբեր էինք. տանից շուտ դուրս գանք, քայլենք ճերմակ ձյան վրայով, հասնենք դպրոց ու խաղանք ամենասիրված ձնագնդին և իհարկե ինչ ձյուն առանց ձնեմարդի: Այս ամենի մեջ չմոռացանք Ագարակի մեր բնակիչներին այցելել, կերակրել, խնամել:

Рубрика: Ուսումնական ջերմոց-ջերմատուն

Ուսումնական ջերմոց-ջերմատուն.նախագիծ

teh10._

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, այգեպաններ, պահակներ

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մասնավորապես Հարավային դպրոցի ետնաբակը և Ագարակի տարածքը՝ ելնելով տարածքի և դիրքերի առավելություններից

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը՝ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես, լայն տարածում է գտել ջերմոց-ջերմատների կիրառումը: Ելնելով այս ամենից՝ միտք հղացավ մեր կրթական միջավայրում նույնպես ունենալ ջերմոց-ջերմատուն՝ մոտ 30քմ մակերեսով, պոլիէթիլենային թաղանթով ծածկված, որը, ի տարբերություն մնացած ջերմոցների, ամբողջությամբ ուսումնական կլինի, քանի որ կհետապնդի ուսումնական նպատակ, ոչ թե՝ շահութաբերություն: Այս նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սովորողները կկարողանան գործնական աշխատանքներ իրականացնել ամբողջ տարին, կտեսնեն սերմից մինչև բերք ընթացքը, ինչպես նաև լույսի և ջերմության ազդեցությունը բույսի վրա, կհամտեսեն իրենց իսկ ձեռքերով ստացած բանջարաբոստանային կուլտուրաների բերքը, որի ընթացքում կծանոթանան.

  • հողի կազմությանը, պարարտացման եղանակներին, հողում հանդիպող մակաբույծներին՝ իրենց դրական և բացասական ազդեցություններով և այլն
  • դաշտային և ջերմոցային բույսերի տարբերությանը
  • սերմի կառուցվածքին
  • բույսի կառուցվածքին
  • ծաղկի կառուցվածքին, փոշոտման եղանակներին
  • ծաղկից պտուղ առաջացման ընթացքին
  • ջրելու կաթիլային եղանակներին
  • բույսերի համատեղելիությանը
  • սածիլի ստացման և տեղափոխման տեխնիկային

Ջերմոցի գծագիրը.20190113_210417

Ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել ներկայիս ջերմոց-ջերմատների կառուցվածքը, ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին, այցելել ջերմոց-ջերմատներ, մանրամասն ուսումնասիրել այն բույսերը, որոնք պետք է տեղ գտնեն ջերմոցում և բազմաթիվ այլ հարցեր, որոնք ուսումնասիրման ընթացքում կծագեն մեզ մոտ: Այդ հարցում մեզ կօգնի համացանցը, իմ անձնական փորձը, այն ճամփորդությունները դեպի գործող ջերմոցներ, որոնք պարբերաբար կիրականացվեն, ինչպես նաև հետևյալ ֆայլը. ջերմոցներ

Արդյունքը՝  Գիտելիքների, փորձի ձեռք բերում տեսական և գործնական եղանակով, շւրջտարյա գործող ջերմոց և դրանցի ստացված բերք ու բարիք: Աշխատանքների ու ստացված արդյունքների մասին պատմող նյութերըպարբերաբար կհրապարակվեն բլոգներում և կայքում: