Ապրիլի 1-5 նախագծեր, ամփոփում

Ուսումնական ջերմոց-ջերմատուն նախագծի շրջանակներում աշխատանքներն արդեն սկսվել են և ավելի ակտիվ ընթացք կստանան ապրիլին:

Ապրիլի 1-5-ը նախատեսվում են հետևյալ աշխատանքները, որին մասնակից կլինեն նաև Հարավային դպրոցի սովորողները

  • 30 սմ հաստությամբ հողի հեռացում
  • հեռացված մասերում գոմաղբի տեղափոխում
  • լցված գոմաղբի ջրում
  • սահմանների գծում
  • պարարտ հողի ավելացում

Արդյունքը՝ ստորև

Պարտիզապուրակային գործունեություն                  Արդյունքը հետևյալ հղումով

Կալիֆոռնիական որդեր         Արդյունքը հետևյալ հղումով

Թափոնների տեսակավորում՝   Արդյունքը հետևյալ հղումով

 

 

 

Կալիֆոռնիական որդեր

Սիրելի սովորողներ, քանի որ մենք դպրոցում արդեն ունենք Կալիֆորնիական որդեր, որոնք գտնվում են Արևմտյան դպրոցի նկուղում, բայց մեր կողմից դրանք քիչ ուսումնասիրված են, հետևաբար, առաջարկում եմ ուսումնահետազոտական աշխատանքներ իրականացնել այդ որդերին ավելի լավ ճանաչելու համար, քանի որ նրանք մեծ նշանակություն ունեն հողերի բնական պարարտացման գործում: Առաջարկում եմ ուշադրություն դարձնել հետևյալ կետերին.

  • Ինչու են կոչվում կալիֆոռնիական
  • Ինչով են տարբերվում սովորական անձրևաորդերից
  • Ինչպես են բազմանում
  • Ինչ պայմաններում են ապրում և այլն

Նյութերը հրապարակեք բլոգներում հետագայում քննարկելու համար: Читать далее

Մարտ. հաշվետվություն

Պարտիզապուրակային աշխատանքներ

Եռօրյա ճամբար Հաղպատում

Ճամփորդություն դեպի Ոսկեհատ-Ոսկեվազ

Ուսումնական ջերմոց-ջերմատուն

Ուսումնական Ագարակ

Ձոն ստուգատես

 

Եռօրյա ճամբար Հաղպատում

Без названия

Օր առաջին՝ Երևան-Ապարան-Նժդեհի պուրակ-Սպիտակ քաղաք-Ստեփանավան-Արդվի-      Օձուն-Հաղպատ

received_369848993616002

Հետադարձ՝ Օր երրորդ՝ Ալավերդի-Քոբայր գյուղ-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան

Եռօրյա ճամփորդություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիներ Читать далее

Մասնակցում ենք ուսումնական ջերմոց-ջերմատան կառուցման աշխատանքներին

Արդեն սկսվել են ուսումնական ջերմոց-ջերմատան կառուցման աշխատանքները, իսկ մենք բնականաբար չէինք կարող այդ գործընթացի մասնակիցը չլինել: Սովորողները խումբ-խումբ իջնում և իրենց ուժերի չափով մասնակցում են աշխատանքներին, իսկ մյուս խումբ էլ սերմեր է ցանում`սածիլներ ստանալու համար:

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա րնթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրր ցրտում է, կամ էլ հակառակր՝ ամպերր ցրվում են, անձրևր դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ: Читать далее

Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը

Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):

Անտառային վայրերում ապրող մարդիկ հեկտարներով այրում էին անտառները` այն վարելահողի վերածելու համար, սնվելու համար հավաքում էին վայրի բույսեր, որսում վայրի կենդանիներ: Սակայն բնության վրա մարդու ազդեցության հետևանքներն այդքան էլ զգալի չէին, որովհետև բնությունը կարողանում էր ինքնուրույն «վերականգնել իրեն հասցված փոքրիկ վերքերը»:
Մարդու ազդեցությունը բնական միջավայրի վրա կտրուկ մեծացավ շուրջ 300 տարի առաջ, երբ մեծ թափով սկսեց զարգանալ արդյունաբե­րությունը: Արտադրության աստիճանաբար մեքենայացումը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի մեծ քանակությամբ բնական հարստու­թյուններ վերցնել բնությունից: Читать далее

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում: Читать далее