Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը

Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):

Անտառային վայրերում ապրող մարդիկ հեկտարներով այրում էին անտառները` այն վարելահողի վերածելու համար, սնվելու համար հավաքում էին վայրի բույսեր, որսում վայրի կենդանիներ: Սակայն բնության վրա մարդու ազդեցության հետևանքներն այդքան էլ զգալի չէին, որովհետև բնությունը կարողանում էր ինքնուրույն «վերականգնել իրեն հասցված փոքրիկ վերքերը»:
Մարդու ազդեցությունը բնական միջավայրի վրա կտրուկ մեծացավ շուրջ 300 տարի առաջ, երբ մեծ թափով սկսեց զարգանալ արդյունաբե­րությունը: Արտադրության աստիճանաբար մեքենայացումը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի մեծ քանակությամբ բնական հարստու­թյուններ վերցնել բնությունից: Читать далее

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում: Читать далее

Ճամփորդություն դեպի Ոսկեհատ-Ոսկեվազ

Ոսկեհատ

Էկոտուրին ընդառաջ,  մարտի 23-ին Հարավային դպրոցի և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները համատեղ կարշավեն դեպի Արագածոտնի մարզ, Ամբերդ գետի ստորին հոսանքում գտնվող Ոսկեհատ գյուղ:

Ծրագրում՝

  • Ամբերդ գետի ստորին հոսանքի մաքրման աշխատանքներ Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ /Կիմա Ստեփանյանի դասարան/:
  • Ամբերդ գետից քայլարշավ դեպի Ոսկեվազ գյուղում գտնվող ջերմոց: «Ուսումնական ջերմոց» նախագծի համակարգող՝ Շուշան Ալեքսանյան
  • Քայլարշավ Ոսկեվազ գյուղում՝ քարայրներ

Читать далее