Рубрика: Ճամփորդություն, Uncategorized

Ճամփորդություն դեպի Ոսկեհատ-Ոսկեվազ

Ոսկեհատ

Էկոտուրին ընդառաջ,  մարտի 23-ին Հարավային դպրոցի և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները համատեղ կարշավեն դեպի Արագածոտնի մարզ, Ամբերդ գետի ստորին հոսանքում գտնվող Ոսկեհատ գյուղ:

Ծրագրում՝

  • Ամբերդ գետի ստորին հոսանքի մաքրման աշխատանքներ Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ /Կիմա Ստեփանյանի դասարան/:
  • Ամբերդ գետից քայլարշավ դեպի Ոսկեվազ գյուղում գտնվող ջերմոց: «Ուսումնական ջերմոց» նախագծի համակարգող՝ Շուշան Ալեքսանյան
  • Քայլարշավ Ոսկեվազ գյուղում՝ քարայրներ

Читать далее «Ճամփորդություն դեպի Ոսկեհատ-Ոսկեվազ»

Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Uncategorized

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Читать далее «Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը»

Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Uncategorized

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Читать далее «Մենք էլ ենք բնության մի մասնիկը»

Рубрика: Ուսումնական նյութեր, Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է: Читать далее «ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ»

Рубрика: Ուսումնական Ագարակ, Uncategorized

Ինչպես և ինչու պայտել ձիուն

Հերթական անգամ ագարակում էինք, զբաղված էինք մեր գործունեությամբ, երբ հեռվում տեսանք ընկեր Էդգարին ինչ որ անծանոթ մարդու հետ, ովքեր մոտենում էին ագարակին: Երբ նրանք մոտեցան մեզ, պարզվեց, որ անծանոթը ընկեր Բորյան էր, ով եկել էր Գեներալ անունով ձիուն պայտելու: Իսկ թե ինչ տեսանք ու սովորենք, կիմանաք տեսանյութից.

Рубрика: Անհատական աշխատաժամանակ, Uncategorized

Մարտի 25-29_ի անհատական աշխատաժամանկ

53413489_2209250315785220_1655502200874467328_n

  • ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքի, կլոր սեղանների նախապատրաստում
  • Հանրակրթական էկոտուր ստուգատեսի կազմակերպիչների աշխատանքներ
  • մանկավարժական աշխատողների խմբերի նախագծային աշխատանք
    կրթահամալիրի դպրոցում, կրթական պարտեզում
  • «Ուսումնական գարուն». սովորողների արձակուրդային հեռավար նախագծերի ղեկավարում, արդյունքների հրապարակում
  • Մարտի 18-22-ի նախագծային շաբաթվա ստուգատեսի արդյունքների ամփոփում, ապրիլի 1-5-ի նախագծերի հրապարակում, նախապատրաստում

Աշխատակարգ

9։00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։40-ից՝ աշխատանք նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի

14։00՝ օրվա ամփոփում

14։30՝ մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, լրացուցիչ կրթության պարապմունքներ, ինքնակրթություն

15։30՝ մասնաժողովի նիստ

25.03.2019 թ.

9:40- Պարտիզապուրակային գործունեություն Հարավային դպրոցի բակում

12:00- 12:30 Ընդմիջում

12:30-14:00 Ուսումնական գարուն». սովորողների արձակուրդային հեռավար նախագծերի ղեկավարում, արդյունքների հրապարակում

26-28.03.2019 թ.

Եռօրյա ճամբար Հաղպատում

 

 

Рубрика: Նախագծեր, Uncategorized

Թափոնների տեսակավորում

d5a5d5a5d5a5d5a5d5a5d5a5d5a5

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, ընտանիքներ, դասավանդողներ, ցանկացողներ

Ժամանակահատվածը՝ անժամկետ

Նպատակը՝ նվազեցնել աղբը, տեսակավորել թափոնը, հանձնել վերամշակման, թափոնին տալ տեխնոլոգիական լուծում, որևէ օգտակար բան պատրաստել, նախագծում ներգրավել սովորողների, բնակիչների։

Ընթացքը՝ Սովորողները՝ ներգրավելով ընտանիքի անդամներին, տանից բերում ենք այն ամենը ինչը կարելի է երկրոդային մշակաման ուղարկել, օրինակ՝ թուղթ, ստվարաթուղթ, պլաստիկե շշեր, մարտկոցներ:

Արդյունքը՝ պարբերաբար լուսաբանում բլոգներում

 

Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Uncategorized

Չափում․ Չափման միավորներ

untitled1

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։ Читать далее «Չափում․ Չափման միավորներ»

Рубрика: Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան, Uncategorized

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին: Читать далее «ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ»