Ուսումնական ագարակ. շների խնամք

Շների խնամքի կարևոր մասն է կազմում նաև պարբերաբար իրականացվող ճիճվաթափությունը, որում մեզ օգնեց ընկեր Կարոն:

Մայիսյան հավաք. նախագծեր

Ուսումնական ջերմոց-ջերմատուն

Այս նախագծի շրջանակներում պետք է ավարտենք հողախառնուրդի ստացումը, տնկենք սածիլներ և ցանենք սերմեր

Պարտիզապուրակային գործունեություն

Այս նախագծի շրջանակներում պատրաստվում ենք սածիլներ տեղափոխել դպրոցի հարակից տարածք:

 

Ապրիլ. հաշվետվություն

Զատկի ծեսը Գյումրիում, Ազատանում- եռօրյա ճամփորդություն

Ուսումնական ջերմոց

Բլեյան կրթական ցանցի բաց լաբորատորիա

Խաղողի վազերով կանաչ պատի ստեղծում

Հայ-վրացական ծառատունկ

Թափոնների տեսակավորում

 

Ուսումնական ջերմոց. նախագիծ

58461410_2419236115030331_5116284318531977216_n

Ուսումնական ջերմոց-ջերմատուն նախագծի շրջանակներում աշխատանքներն արդեն սկսվել են և ավելի ակտիվ ընթացք են ստացել ապրիլին: Իսկ 26-ին և դրանից հետո նախատեսում ենք հետևյալ աշխատանքները.

  • հողախառնուրդի ստացում և լիցք
  • սածիլների համար փոսիկների պատրաստում
  • սածիլների տեղափոխում
  • սերմերի ցանք
  • ցանած և տնկած բույսերի ջրում

Բլեյան կրթական բաց ցանցի լաբորատորիա

42843228_542718596177093_4681097972740521984_n

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ապրիլի 26-27

Հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաք

Աշխատակարգ 

Ապրիլի 26՝ հեղինակային կրթական ծրագրերի ֆիզիկական և մեդիա միջավայրեր, ծրագրի մշակման, իրականացման և տարածման կազմակերպում

Արևմտյան դպրոց

8:45  Հյուրերի ընդունում, գրանցում, Արևմտյան դպրոցում (Աստղիկ Արսենյան, Մայրանուշ Համբարձումյան)

9:00-9.15- Ընդհանուր պարապմունք՝ Պատասխանատու՝Սեդա Թևանյան Читать далее

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաե շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի: Читать далее

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի: Читать далее

Խաղողի վազերով կանաչ պատի ստեղծում

142-500x375

Վայրը՝ Հարավային դպրոց

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Համագործակցում ենք Արտակ Ռշտունու հետ

Նպատակը՝  դպրոցի հարակից այգում խաղողի շիվերից ստանալ արմատակալներ, որոնք հետագայում կտեղափոխենք դպրոցի հարավային և հարավ-արևմտյան պատերը կանաչապատելու համար :

Ընթացքը՝ խաղողի շիվերի հավաքագրում դպրոցի սովորողների և դասավանդողների օգնությամբ, տնկարանի փորում, պատրաստում շիվերի համար:

Արդյունքը՝ Խաղողի այգիների ստեղծում, որի ընթացքը կերևա բլոգներում

 

 

 

 

 

Նախագիծը սկսել էինք դեռ անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներից. սովորողները տարբեր տեղերից խաղողի շիվեր էին բերել: Բակում մի հատված ընտրեցինք, փորեցինք, բոլոր շիվերը տնկեցինք, խնամում ու հետևողականորեն ջրում էինք: Արդյունքում ունեցանք մոտ 15 արմատակալած խաղողի շիվ, որն էլ այս տարի տնկեցինք: Սա դեռ սկիզբն է: Ընթացքը տեսաֆիլմում.

Սովորողների աշխատանքներ.

Բալաբանյան Գայանե

Հովհաննիսյան Մանե

Մարտիրոսյան Մոնիկա

Սարգսյան Հայկ

Ավետիսյան Տիգրան

Ուսումնական Ագարակը՝ որպես նախագիծ

28534992_977124182443978_1425376350_n

<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում բնագիտություն դասընթացի բաղկացուցիչ և կարևոր մասն են կազմում գործնական պարապմունքները, որոնք իրականացվում են
նախագծեր
ի տեսքով: Այս գործում անփոխարինելի ու կարևոր դեր ունի ուսումնական Ագարակը:

Ինչպես բոլորս արդեն գիտենք, կենդանիները դրական ազդեցություն են ունենում երեխաների վրա, նվազեցնում են սթրեսային վիճակը, նրանց մեջ արթնացնում են հոգատարության զգացողություն, նրանք ֆիզիկապես ավելի ակտիվ են դառնում, ավելի քիչ են ունենում   տրամադրության անկումներ, ավելի առողջ են լինում: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք   բնագիտության ընտրությամբ  գործունեության սովորողների հետ պարբերաբար սկսեցինք   այցելել ագարակ, ամեն անգամ մեզ հետ տանելով հատուկ կարիքով որևէ սովորողի: Սկզբում պարզապես ծանոթանում էինք կենդանիներիհետ, հետո կամաց-կամաց սովորեցինք  խնամել, կերակրել, սովորեցինք ձիերին թամբել և սանձել, իսկ ամենի համար պարգևատրվեցինք ձիավարությամբ, որն էլ մեծ բավականություն պատճառեց   սովորողներին: Հիմա հասել ենք այն փուլին, որ կարող ենք ունենալ արհեստավարժ   ձիավարողների սովորողներից կազմված խումբ:

Այս ամբողջ ընթացքում ես իմ անձնական դիտարկումներն էի անում՝ հասկանալու համար, թե ինչպիսի ազդեցություն են ունենում կենդանիները երեխաների վրա: Ասեմ, որ նրանցից մեծ մասըհաղթահարեց վախը մեծ կենդանիների նկատմամբ, ինչպիսիք ձիերն են, մեծացավ
հոգատարության զգացողությունը, քանի որ երեխան արդեն իրեն պարտավորված էր զգում նաևտնից բերել սննդի այն  ավելցուկը, որը պետք էր ագարակի կենդանիներին կերակրելու համար,
սովորողներն ավելի վստահ դարձան իրենց ուժերի վրա և իհարկե սիրեցին այն կենդանուն կամ
կենդանիներին, որոնց խնամել ու կերակրել են: Իսկ սիրելու և սիրվելու արվեստը բոլորն էլ պետք է իմանան ու սովորեն:  

 

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ

 

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը: Читать далее