2019-2020 ուսումնական տարվա անհատական պլան

2019-2020 թթ. դասավանդելու եմ բնագիտություն առարկան Հարավային և Արևմտյան դպրոցներում.

  • Նախագծային աշխատանքների կազմում և իրականացում
  • ճամփորդությունների կազմակերպում
  • ուսումնական փաթեթների կազմում
  • բարձունքի հաղթահարում
  • բլոգավարություն
  • մատենավարություն
  • ենթակայքի սպասարկում
  • մեթոդական մշակումներ
  • թարգմանություններ
  • մանկարկավարժական հոդվածների մշակում
  • անհատական ուսուցում
  • Բլեյան բաց ցանց՝ Համագործակցային նախագծերի իրականացում-տարածում, տարածում սոցցանցերում
  • մասնակցություն կլոր սեղաններն, սեմինարներին, մարզական պարապմունքներին, ընդհանուր ժողովներին, ֆլեշմոբերին, փառատոններին, ծեսերին, համերգներին
  • համագործակցային նախագծերի իրականացում
  • լրացուցիչ կրթության իրականացում
  • ընդհանուր պարապմունքերի ծրագրերի կազմում-հրապարակում
  • միջավայրի խնամք
  • էկո նախագծեր

Բնագիտության գնահատում

Բնագիտությու առարկան գնահատանիշով չի գնահատվում։ Գնահատելիս հաշվի ենք առնում սովորողի բլոգային աշխատանքը, գործնական աշխատանքը, այսինքն մասնակցությունը պարտիզապուրակային գործունեությանը, բանավոր խոսքը, երբ սովորողը բանավոր ներկայացնում է տեսական նյութը, մասնակցությունը նախագծերին, ջերմոցային աշխատանքներին, ֆլեշմոբի մասնակցությունը։ Այս ամենը հաշվի առնելով, էլ. մատյաններում, ամիսը մեկ անգամ կարճ՝ մեկ, երկու բառով գրանցվում է սովորողի գիտելիքների մասին տվյալներ։

 

Ճամփորդություն դեպի Ոսկեհատ

img_2002

Ոսկեհատ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզումԱշտարակ տարածաշրջանի Ոսկեհատ համայնքում, Ամբերդ գետի ստորին հոսանքի շրջանում։

Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Գյուղը նաև անվանվել է Փաթրինջ: Ըստավանդույթի՝ Ոսկեհատ գյուղի նախկին Փաթրինջ անվանումն առաջացել է գյուղիտարածքում հանդիպող Փաթրինջ ծաղկի անունից։

Ոսկեհատում են գտնվում երկաթե դարի ամրոց և 14-րդ դարի եկեղեցու մնացորդները։ Գյուղի արևմտյան մասում է գտնվում սուրբ Սարգիս ամրոցը (17-19-րդ դարեր), որը կատարել է նաև եկեղեցու դեր, իսկ 1 կմ հյուսիս-արևելք՝ «Ճգնավորի այր» քարայր-կացարանը (12-13-րդ դարեր)։

Գետը բնակավայրում նախագծի շրջանակներում

Հաշվետվություն՝

Քայլարշավը սկսեցինք Ագարակ գյուղից, որտեղ մեզ դիմավորեց մեր շատ սիրելի ու հոգատար ընկեր Մարինեն Մխիթարյանը: Ուսումնասիրեցինք տարածքի քարայրները, Ամբերդ գետը, որը այդ տարածքում բավականին մաքուր էր, հետո քայլքով գետի բերանով քայլեցինք դեպի Ոսկեհատի «Ճգնավորի այր» քարայրը: Ինչքան մոտենում էինք Ոսկեհատին այնքան գետում ավելանում էր կենցաղային աղբը: Հասանք դպրոցի այն հատվածին, որտեղ Հարավային դպրոցի մի խումբ սովորողների հետ մոտ երկու ամիս առաջ էինք գնացել և մասնակցել Ամբերդ գետի մաքրման աշխատանքներին: Ցավոք, այն ինչ տեսանք հուսադրող չէր, այն ինչին այդ օրը հասել էինք չկար: Մարինեի հետ զրույցի ժամանակ հասկացանք, որ Ամբերդի մաքուրբ վիճակը պահելու համար պետք է մարզպետարանի օգնությունը:

 

Անհատական աշխատաժամանակ. հունիսի 24-28

61727633_2371846266187831_8370741855171641344_n (1)

Երկուշաբթի

09:00-12:00 Լողափի հյուսիսային պատի խճանկարի ներկման աշխատանքներ

12:00- 12:30  ընդմիջում, ճանապարհ Մայր դպրոց

12։30-13։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13։30-ից՝ անհատական պլանով այլ աշխատանք Читать далее

Ճամբարային մեր առօրյան

Ճամբարում օրերն իրար չեն նմանվում. այսօր էլ քայլքով հասանք սբ. Երրորդություն եկեղեցու բակ, մարզվեցինք, խաղացինք, մի լավ հոգնած եկանք դպրոց: Չմոռացանք մեր օրվա մասը կազմող պարտիզապուրակային գործունեությունը:

Քաղաքային ճամփորդություն

20190530_132822

Մասնակիցներ՝ Հարավային և Արևմտյան դպրոցի ճամբարականներ

Ճամբարի պատասխանատուներ՝ Շուշան Ալեքսանյան և Հասմիկ Պողոսյան

Ճամփորդության նպատակ՝

  • «Ալադին» ֆիլմի դիտում Մոսկվա կինոթատրոնում
  • Այցելություն Երևանի 2800 ամյակին նվիրված նորաբաց այգի
  • Ամառային ճամբարի տեղեկատվական թերթիկների բաժանում

Արդյունքում՝ սովորողները ամփոփում, վերլուծում են մուլտֆիլմը և գրում օրվա իրենց տպավորությունների մասին բլոգներում։

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Հարավային դպրոց՝

  1. Տաթև Մամիկոնյան
  2. Իշխան Գևորգյան
  3. Գրիգորի Դանիելյան
  4. Ինեսա Հոբոսյան
  5. Գոհարիկ Բարսեղյան
  6. Մարի Սարդարյան
  7. Սամվել Շահվերդյան
  8. Մոնիկա Մարտիրոսյան
  9. Մարի Սարգսյան
  10. Արուսյակ Սարիբեկյան
  11. Վիկա Արևշատյան
  12. Ալբերտ Նալբանդյան
  13. Ստեփան Բադալյան
  14. Գայանե Բալաբանյան
  15. Գարիկ Մարտիրոսյան
  16. Արեն Վարդանյան

Արևմտյան դպրոց՝

  1. Թովմասյան Անահիտ
  2. Հարությունյան Գրիգոր
  3. Հովհաննիսյան Սոնա
  4. Հակոբյան Նարե
  5. Հակոբյան Վիկտորյա
  6. Պողոսյան Նարեկ
  7. Սաֆարյան Էլեն
  8. Շահսուվարյան Սոնա
  9. Գրիգորյան Անիտա
  10. Մեջլումյան Արտաշես

Ամառային ուսումնական ճամբարի ամփոփում

61602538_1887337991368478_2899245938621022208_n

Առաջին շաբաթ` 27.05-31.05

Ճամբարային նախագիծ

Ուսումնական ջերմոց

Ուսումնական ճամփորդություն՝

Կոշի ամրոց- հաշվետվություն

Խոհանոցային գործունեություն՝

Մրգային աղցանի պատրաստում Читать далее

Ճամբարային 5-րդ օրվա ամփոփում

Օրը սկսեցինք ուրախ ճամբարային առավոտյան պարապմունքով, հետո համեղ մրգերով, վիտամիններով հարուստ աղցան պատրաստեցինք, դե արդեն էներգիայով հարուստ գնացինք ջերմոց, որտեղ էլ տնկեցինք տաքդեղի սածիլներ, մի քիչ էլ բակային խաղեր խաղացինք, իսկ օրվա վերջում՝ լող ու հեծանիվ, որոնք ճամբարի համեմունքն են դարձել.