Ճամփորդություն դեպի Ոսկեհատ

img_2002

Ոսկեհատ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզումԱշտարակ տարածաշրջանի Ոսկեհատ համայնքում, Ամբերդ գետի ստորին հոսանքի շրջանում։

Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Գյուղը նաև անվանվել է Փաթրինջ: Ըստավանդույթի՝ Ոսկեհատ գյուղի նախկին Փաթրինջ անվանումն առաջացել է գյուղիտարածքում հանդիպող Փաթրինջ ծաղկի անունից։

Ոսկեհատում են գտնվում երկաթե դարի ամրոց և 14-րդ դարի եկեղեցու մնացորդները։ Գյուղի արևմտյան մասում է գտնվում սուրբ Սարգիս ամրոցը (17-19-րդ դարեր), որը կատարել է նաև եկեղեցու դեր, իսկ 1 կմ հյուսիս-արևելք՝ «Ճգնավորի այր» քարայր-կացարանը (12-13-րդ դարեր)։

Գետը բնակավայրում նախագծի շրջանակներում

Հաշվետվություն՝

Քայլարշավը սկսեցինք Ագարակ գյուղից, որտեղ մեզ դիմավորեց մեր շատ սիրելի ու հոգատար ընկեր Մարինեն Մխիթարյանը: Ուսումնասիրեցինք տարածքի քարայրները, Ամբերդ գետը, որը այդ տարածքում բավականին մաքուր էր, հետո քայլքով գետի բերանով քայլեցինք դեպի Ոսկեհատի «Ճգնավորի այր» քարայրը: Ինչքան մոտենում էինք Ոսկեհատին այնքան գետում ավելանում էր կենցաղային աղբը: Հասանք դպրոցի այն հատվածին, որտեղ Հարավային դպրոցի մի խումբ սովորողների հետ մոտ երկու ամիս առաջ էինք գնացել և մասնակցել Ամբերդ գետի մաքրման աշխատանքներին: Ցավոք, այն ինչ տեսանք հուսադրող չէր, այն ինչին այդ օրը հասել էինք չկար: Մարինեի հետ զրույցի ժամանակ հասկացանք, որ Ամբերդի մաքուրբ վիճակը պահելու համար պետք է մարզպետարանի օգնությունը: