2019-2020 ուս. տարի. Բնագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Կրթահամալիրի 2017-2018թթ. ուս. տարվա ուումնական պլանի մեջբերում:
16. Բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով:
Ելնելով վերը նշվածից բնագիտություն առարկան դասավանդվում է նախագծային մեթոդով վերոհիշյալ թեմաների շուրջ, ինչպես նաև կլինեն նախագծերի թեմաներ, որոնք կառաջարկեն սովորողները ըստ իրենց հետաքրքրության շրջանակների: Читать далее