Անհատական աշխատաժամանակ 2019

Շուշան Ալեքսանյան

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

9.15- 9.30 Շրջայց Արևմտյան դպրոցի տարածքով՝ ծնոթացում «Ոսումնական ջերմոց» նախագծին

9.30-10.00 Տեղեկություններ սենյակային բույսերի մասին

10.00-10.30 Գործնական աշխատանք. բույսերի տնկում

Բույսերի խնամք

53413489_2209250315785220_1655502200874467328_nՎայրը՝ Արևմտյան և Հարավային դպրոցներ

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցների սովորողներ

Ժամկետը՝ Սեպտեմբերի 2-6

Նպատակը՝ Սովորել բույսերը խնամելու կուլտուրան։

Ամառվա տապից հետո բույսերը խնամքի, տեղափոխման, թարմեցման, համալրման կարիք ունեն, հետևաբար, ուսումնական նոր շրջանը լավ ժամանակ է վերը նշված աշխատանքների իրականացման համար:

Արդյունքը՝ կունենանք խնամված ծաղիկներով խնամված միջավայր, կսովորենք ճիշտ խնամել բույսերը, որից հետո սովորողները իրենց հմտությունները կկիրառեն նաև տանը։

Օգոստոսի 21-29-ի աշխատակարգ

Օգոստոսի 21

9.00-12.00 Հարավային դպրոցում

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00

  • Մաթեմատիկա, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն դասավանդողներ. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան
    Ավագ դպրոց, 3-4

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ Читать далее

Հերթապահի օրագիր

Օրը սկսեցինք ճամբարականների հետ տարածքի խնամքով, ջրեցինք և խնամեցինք ծաղիկները, ջերմոցի բույսերը: Զանգեր չգրանցվեցին, կնքվեց մեկ ճամբարականի պայմանագիր:

Ընտրությամբ գործունեության ծրագիր

 

Բույսերի և կենդանիների խնամք

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում նախատեսվում է շաբաթական 4 ժամ:

Բույսերի և կենդանիների խնամք ընտրության գործունեության նպատակն է սովորողին փոխանցել տանը,  բակում և ընդհանրապես շրջակա միջավայրում բույսերին և կենդանիներին խնամելու, պահելու և աճեցնելու կարողություններ, հմտություններ: Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը հնարավորություն է տալիս սովորողներին ավելի մոտ գտնվել բույսին, սիրել ու խնամել և վերջապես ընտելացնել դրանց, իսկ ինչպես կասեր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին- <<Հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես>>:

Բույսերի և կենդանիների խնամքի ուսումնական միջավայր է-

կրթահամալիրի Ագարակը

ջերմոց-լաբորատորիաները

դպրոցի արտաքին և ներքին բակերը, ինչպես նաև հարակից այգիները

Ընտրությամբ գործունեության բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները դառնում են իրենց տարածքի պարտիզպանները, նրանք դառնում են ավելի ուշադիր իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ և սովորում են առաջնորդվել հետևյալ գաղափարով՝

-Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:

Մեր կարգախոսն է՝ մաքուր, խնամված, առողջ և բարեկարգ պահել մեր շրջակա աշխարհը:

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները աշխատում են հետևյալ նախագծերով.

Իմ բույսը, իմ կենդանին

Սերմնահավաք

Սերմնացան

Կանաչ պատ

Պարտիզապուրակային աշխատանքներ

Գետը քաղաքում

Բարձունքի հաղթահարում

Ծառա և ծաղկատունկ

Սածիլների ստացում և տեղափոխում

Ձոն ստուգատես

Ուսումնական ջերմոց

Դդմացան և այլն

Արդյունքում բույսերի և կենդանիների խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները ձեռք են բերում կարողություններ ու հմտություններ, որոնք կիրառում են իրենց առօրյա կյանքում: Կատարած աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում: