Рубрика: Նախագծեր, Ուսումնական ջերմոց-ջերմատուն, Ընտրությամբ գործունեություն, Uncategorized

Ջերմոցում աշխատանքային եռուզեռ է

Ջերմոցում աշնանացանի ժամանակն է։ Մարգերից մեկի մի մասը մաքրեցինք, փորեցինք, փոցխեցինք և հազարի սերմեր ցանեցինք, որպեսզի սածիլներ ստանանք։ Հետո սածիլները կտեղափոխենք համապատասխան վայր։

Рубрика: Նախագծեր, Պարտիզապուրակային գործ, Uncategorized

Եռանդով, հավեսով ու սիրով

Պարտիզապուրակային աշխատանքների լավագույն շրջանն է, իսկ մենք, ինչպես իսկական պարտիզպաններ մաքրում ու խնամում ենք մեր տարածքը։

 

Рубрика: Նախագծեր, Uncategorized

Բնագիտության դասընթացի առօրյան

Բնագիտության գործնական պարապմունքը նկուղային հատվածում համարում ենք բացված և ստացված։ Դասընթացի ժամանակ մի խումբ սովորողներ աշխատեցին ագարակում, մյուսը՝ բակում, երրորդ խումբը ծաղիկների խնամքով զբաղվեց, իսկ չորրորդը՝ թաղարների թարմեցմամբ։

 

 

Рубрика: Ճամփորդություն, Uncategorized

Բարձունքի հաղթահարում նախագծով դեպի Արմաղան

20190614_120820Երկօրյա հայրենագիտական-ճամփորդական նախագիծ, «Բարձունքի հաղթահարում»:


Մեկնում՝ սեպտեմբերի 21-ին, ժամը՝ 09:00,  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը՝ 18:00, Մայր դպրոց
Նախագիծ՝  «Բարձունքի հաղթահարում. Արմաղան», «Գետը համայնքումԱրգիճի,Վարդենիս», «Կրթական փոխանակումներ՝  Արտուշ Խաչատրյանի   , «Սարերի Բարիք սոցիալական ձեռնարկություն չորանոց » կազմակերպության կամավորների և այնտեղ իրենց ուսումնական աշխատանքում հմտացող սովորողների հետ։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ։ Читать далее «Բարձունքի հաղթահարում նախագծով դեպի Արմաղան»

Рубрика: Uncategorized

Նկուղը՝ որպես լաբորատորիա

Արդեն մի քանի օր է սովորողների հետ կարգի ենք բերում Արևմտյան դպրոցի նկուղներից մեկը բնագիտության դասընթացն իրականացնելու համար։ Մաքրեցինք, դասավորեցինք, տեղափոխեցինք և հիմա տարածքն արդեն պատրաստ է։

Рубрика: Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան, Uncategorized

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:

Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների րնթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:

Այսպիսով՝ ներծին ե արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:

Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Օրինակ՝ Երեանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:

Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:

Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:

Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:

  1. Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
  2. Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
  3. Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերր (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Սարահարթ

 

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:
    1. Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:
    2. Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:
    3. Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
    4. Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում
Рубрика: Հաշվետվություն, Uncategorized

Բնագիտության դասընթացի կազմակերպում

2018-19թթ. ուս. տարվա բնագիտության դասընթացի կազմակերպումը տարբերվել են նախորդ տարիներից. յուրաքանչյուր հանդիպմանը սովորողները աշխատել են տարբեր խմբերով, 4-5 հոգանոց:

  • պարտիզպանների խումբ՝ աշխատել են բակում հետո նաև ջերմոցում իմ տված ցուցումներով, այգեպանի կամ կազմակերպչի հետ: Կատարած աշխատանքներին հետևել եմ դասամիջոցներին և ազատ ժամերին
  • ագարակում աշխատողների խումբ(արևմտյան դպրոցի սովորողներ)՝ աշխատել են ընկեր Էդմոնի և ընկեր Էդգարի ցուցումներով
  • դպրոցի ծաղիկների խնամք՝ իմ տրված ցուցումներով
  • բնագիտության լաբորատորիայում սովորողների խումբ, ովքեր աշխատել են նախագծերով

Ամիսը մեկ անգամ այցելել ենք ուսումնական ագարակ՝ գործնական պարապմունքներ իրականացնելու :

Այցելություն աստղացուցարան նախատեսվում է տարին երկու անգամ:

Այս տարի ևս կաշխատենք անցած տարվա կառուցվածքով, միայն ավելացնեմ, որ Արևմտյան դպրոցի նկուղներից մեկը կարգի ենք բերում, որպեսզի գործնական պարապմունքները անցկացնենք նաև այդ տարածքում:

Ստորև ներկայացնում եմ խմբերը.

Հարավային դպրոց

Արևմտյան դպրոցի բնագիտության նախագծային խմբեր