Рубрика: Ճամփորդություն, Uncategorized

Բարձունքի հաղթահարում նախագծով դեպի Արմաղան

20190614_120820Երկօրյա հայրենագիտական-ճամփորդական նախագիծ, «Բարձունքի հաղթահարում»:


Մեկնում՝ սեպտեմբերի 21-ին, ժամը՝ 09:00,  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը՝ 18:00, Մայր դպրոց
Նախագիծ՝  «Բարձունքի հաղթահարում. Արմաղան», «Գետը համայնքումԱրգիճի,Վարդենիս», «Կրթական փոխանակումներ՝  Արտուշ Խաչատրյանի   , «Սարերի Բարիք սոցիալական ձեռնարկություն չորանոց » կազմակերպության կամավորների և այնտեղ իրենց ուսումնական աշխատանքում հմտացող սովորողների հետ։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ։

Գիշերակացը՝ Վարդենիկում….
Նախագիծը համատեղ կիրականացնենք Արևմտյան և Արևելյան դպրոցների սովորողների հետ։
Նախագծի  պատասխանատուներ՝ Շուշան Ալեքսանյան և Հասմիկ Պողոսյան
Նպատակ՝ Անկախության օրը «Բարձունքի հաղթահարում», ծանոթանալ Վարդենիկ գյուղի մշակույթին, լուսանկարչական պլեներ,  Արգիճի և Վարդենիս գետերի դիտարկումներ անել, էկո աշխատանք՝ գետերի ափերը մաքրելով պլաստիկից և պոլիէթիլենային տոպրակներից: Քայլարշավով այցելել Վարդենիկի ձոր, խոնարհված սրբավայրեր: Միասնական պարուսուցում և երգուսուցում Վարդենիկի սովորողների հետ։
Նախագծի ընթացք՝ նախապատրաստական աշխատանքը կատարվում է դպրոցում-տանը, սովորողները ծանոթանում են նախագծին, սկսում աշխատել դրա շուրջ՝ կատարելով որոնողական, հավաքագրման աշխատանք  իրենց բլոգներում:

Ուսումնասիրության ենթակա վայրեր՝

  • Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ,
  • Սևանա լիճ
  • Վարդենիս և Արգիճի գետեր
  • Արմաղան բարձունք
  • Երևան-Արմաղան-Վարդենիկ քարտեզագրում, եղանակային պայմաններ
  • Տարածաշրջանի մշակաբույսեր, էնդեմիկներ

Երաժշտական՝

Սեպտեմբերի 22-ին Վարդենիկում անկախության տոնը մշակութային կետտրոնում պատրաստվում են տոնել: Մենք նույնպես Կոմիտասյան երգերով՝ «Հոյ Նազան», «Կաքավիք», «Սոնա յար»
և ազգային բարերով՝ «Բուլուր», «Կարնո քոչարի», կմասնակցենք փառատոնին: Երգերի խոսքերը կբաժանվեն մասնակիցներին և միասնական երգուսուցում ու պարուսուցում կանենք Վարդենիկի մշակութային կենտրոնի բակում:  Աշխատանքների կազմակերպման պատասխանատու՝ Սեդա Թևանյան
Երթուղու նկարագրություն՝ Երևան- Աբովյան-Չարենցավան-Հրազդան-Սևան- կանգառ Հրազդան գետի ակունքի մոտ- Հայրավանք-Գավառ-Երանոս-Ներքին Գետաշեն-Մադինա-Արմաղան- Մադինա-Գեղհովիտ-Մարտունի- Վարդենիկ
Արմաղան.png

Սեպտեմբերի 21

09:00- Մեկնում Սուրբ Երրորդության բակից
10:00-Կանգառ Հրազդան գետի ակունքի մոտ
12:00-16:00- Հաղթահարում Արմաղանի բարձունքը
18:00-Մեկնում Վարդենիկ
19:00-Տեղավորում գիշերակացի
20:00- Ընթրիք
21:00- Օրվա տպավորությունների ամփոփում
22:30-Քուն

Սեպտեմբերի 22
07:00- Վերկաց
07:30- Նախավարժանք
08:00-Նախաճաշ
08:30-միջավայրի խնամք
09:00- Փառատոնի մասնակցության նախապատրաստական աշխատանք
10:00- Փառատոնի մասնակցություն, սկիզբ
12:00-Միասնական քայլարշավ գյուղում, ծանոթացում Վարդենիկ գյուղի մշակույթին, բանահավաքչություն, լուսանկարչական պլեներ
13:00- Այց  Սարերի բարիք սոցիալական ձեռնարկության սառնարան և չորանոց, վարպեռության դաս՝ ծանոթացում մշակաբույսերին, փաթեթավորում սեփական ձեռքերով, համագործակցության հաստատում, փոխայցի պայմանավորվածություն
14:00-15:30- քայլք դեպի Վարդենիկի ձոր բլրային հատվածով, այցելություն անձեռակերտ Քարե ամրոց, Իշխանաց վանք, քայլք ձորով դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Արտաշեսյան սահմանաքարերի, եկեղեցական խորշերի դիտում,  խաչքարերի ուսումնասիրություն
15:30-16:30- վերադարձը Սևանա լճով, բրդուճներով ընդմիջում , լող Սևանի ափին
18:00- վերադարձ Երևան

Ճամփորդի անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճանապարհային բրդուճներ, Ջուր 1լ.
  • Քնապարկ, սպորտային հարմար հագուստ
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)
  • Աղբի տոպրակներ, ձեռնոց
  • Հագուստ (տաք) 1 օրվա համար, գիշերազգեստ (երկարաթև ու տաք), հողաթափ
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ,անձեռոցիկ՝թաց և չոր/

Հաշվետվություն.

Ֆիլմը՝ Հասմիկ Պողոսյանի.

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s