Եղանակային օրացույց

th

Ժամկետը՝ երկու շաբաթ

Վայրը՝  յուրաքանչյուր սովորող իր բնակության վայրը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Սիրելի սովորողներ գարնանային մեկ շաբաթյա արձակուրդի ժամանակ շատ հարմար է կատարել եղանակի չափումներ կամ կազմել յուրաքանչյուրդ ձեր եղանակային օրացույց:

 «ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ»

Մարդկանց կյանքը սերտորեն կապված է բնության սեզոնային փո­փոխությունների հետ: Հնուց ի վեր մարդը նկատել է բնական երևույթների հաճախությունը և դրանց փոխադարձ կապը: Այդ ամենն այնքան կարևոր նշանակություն ունի մարդկանց համար, որ նրանք սկսեցին կազմել «Եղա­նակային օրացույցներ»:

«Եղանակային օրացույցը» բնական երևույթների և եղանակը բնու­թագրող տարրերի սեզոնային փոփոխություններն են տարվա եղանակնե­րի հերթափոխի ժամանակ: Դրանցից են եղանակի փոփոխության նախանշանները, ցերեկվա տևողությունը, օդի ջերմաստիճանը, տարվա յու­րաքանչյուր ամսվան բնորոշ եղանակային փոփոխությունները և այլն: «Եղանակային օրացույց» կարելի է կազմել յուրաքանչյուր օրվա, շա­բաթվա, ամսվա և տարվա համար:

«Եղանակային օրացույցը» կազմելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ գրքույկ՝ օրագիր, գրենական պիտույքներ, որոշ գործիքներ ու սարքավորումներ (օրինակ՝ օդի ջերմաչափ, կողմնացույց և այլն):

«Եղանակային օրացույցի» ներածական մասի գլխավոր նշումն օդի ջերմաստիճանի փոփոխության գրանցումն է, ցերեկվա տևողությունը, արևածագը և մայրամուտը, ինչպես նաև՝ այնպիսի կարևոր պահեր, ինչպի­սիք են օդի առաջին բացասական ջերմաստիճանը, առաջին ձյան գալը և այլն:

«Եղանակային օրացույցները»՝ ժամանակի ընդգրկման տևողությունից և այնտեղ գրառվող նյութի բովանդակությունից կախված, շատ բազմազան են, այնպես որ ինքներդ ստեղծեք ձեր աղյուսակը և կատարեք գրանցումները

Ուրեմն, կատարենք հետևյալ քայլերը՝

  • վերցնում ենք սովորական սենյակային ջերմաչափը և դնում պատշգամբում՝ բաց տարածքում
  • օրվա մեջ, բայց ամեն օր նույն ժամին գրանցում եք ջերմաստիճանի ցուցանիշը (դուք եք ընտրում 3, 4, …. 8 անգամ)
  • հաշվում եք օրվա միջին ջերմաստիճանը
  • հաշվում եք շաբաթվա միջին ջերմաստիճանը
  • գրանցում եք օրվա ամենացածր և ամենաբարձր ջերմաստիճանները
  • նշեք տվյալ օրվա <տրամադրությունը>, արևոտ, ամպամած, անձրևային՝ պայմանական նշանները ինքներդ կազմեք
  • կազմում եք ձեր դիտարկումների աղյուսակ և տեղադրում ձեր բլոգներում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s