Դեկտեմբերյան նախագծեր

Հայկական քաղցր սուջուխ

Ուսումնական ջերմոց

Ուսումնական ձմեռ

Հայկական քաղցր շարոց

54518979_10157189774828619_7993242044061450240_n-1024x1024Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ

Նպատակը՝ Մառանները հարստացնել բերք ու բարիքով, նախապատրաստվել ձմռանն ու Ամանորին, ծանոթանալ հին հայկական ավանդական խոհանոցին, տարբերել էկո քաղցրավենիքը վնասակարից։

Արդյունքները՝ Քաղցր շարոցի համտեսում

Անհրաժեշտ նյութեր՝

երկրորդ կարգի ալյուր, ընկույզ, թթի դոշաբ, համեմունքներ՝ հիլ, դարչին, վանիլին, մեխակ, շաքարավազ

Արդյունքը՝

Ուսումնական ձմեռ

hello_html_m31e030dcՍիրելի սովորողներ, ձմեռային արձակուրդների ընթացքում առաջարկում եմ կատարել հետաքրքիր բնագիտական փորձեր, որոնք կնկարեք և կտեղադրեք բլոգում։ Նյութերը կարող եք վերցնել իմ բլոգի Փորձերի աշխարհ բաժնից, կամ ինքներդ համացանցից ընտրեք ձեր նախընտրած փորձը և կատարեք։

Կարելի է նաև ուսումնական ֆիլմերի թարգմանություն անել, ես առաջարկում եմ հետևյալ ֆիլմը, բայց դուք կարող եք ձեր նախընտրածը թարգմանել, որը կարող է նաև անգլերեն լեզվով լինել.

Պարտիզապուրակային գործունեություն

Պարտիզապուրակային գործունեությունն անընդհատ է, անսպառ և մենք այն կատարում ենք սիրով ու հավեսով։

Խաղողից գինի

Մասնակիցներ՝ 4-5 րդ դասարանցիներ

Ժամկետը՝ մեկ ամիս

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Նպատակը՝ ծանոթանում, սովորում և պատրաստում ենք խաղողից գինի, փորձում ենք տարբերել խաղողի տեսակները։

Արդյունքը՝ անապակ կարմիր գինու համտես

Մաս առաջին.

Մաս երկրորդ.

Համով հոտով աշունը

Վստահ եմ՝ մառանները սիրում են աշնանը: Ինչու՞… դե դա այն շրջանն է, երբ դրանք լցվում եմ համով, հոտով, բարիքներով։ Իսկ որպեսզի մեր մառանները լիքը լինեն, պետք է ժրաջան աշխատանք, ինչպես աշխատում ենք այս վերջին շաբաթներին. էլ թթու դրեցինք, էլ խաղող կախեցինք, հիմա էլ արքայանարնջի չիր ենք պատրաստում, դե էլ չասեմ խաղողատունկին պատրաստվելն ու ջերմոցում հազարի սածիլումը։

 

Ճամփորդություն Ալաշկերտի խաղողի այգիներ

Ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ, Ալաշկերտ գյուղ
Մասնակցիներ՝ 5-րդ դասարանցիներ
Ժամկետը՝ Նոյեմբերի 6-ին ժամը 09:30-14:30

Վայրը՝ Արմավիրի մարզ, Ալաշկերտ գյուղխաղողի այգիներ

Պատասխանատուներ՝ Հասմիկ Պողոսյան, Շուշան Ալեքսանյան,

Նկարահանող, օրվա լուսաբանող՝ Լուսինե Պետրոսյան և կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խումբ

Երթուղի՝  Երևան-Փարաքար-Պտղունք-Զվարթնոց-Մեծամոր-Ալաշկերտ

C5D0B8AB-3154-410D-9059-679786ED08ED

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել և մասնակից դարձնել խաղողի վազերի մշակամանը, խաղողից գինի ստանալու արարողությանը, սովորեցնել մշակել, խնամել, ոչ միայն խաղողի այգիները, այլև խնամքով վերաբերվել պտղատու ծառերին։

Զվարթնոց տաճարում կրթահամալիրի տոնին նվիրված շնորհավորանք՝ կարդում ենք Թումանյան, Չարենց (ուղիղ եթեր)

Ընթացքը, նկարագրությունը՝

Սովորղներին կծանոթացնենք խաղողի վազերին, կսովորեցնենք տարբերել, կներկայացնենք՝ ինչպես են մշակում խաղողը, երբ է հասնում, երբ և ինչպես են գինի ստանում: Սովորողների հետ նոյեմբերի 6- ին կմեկնենք Արմավիրի մարզ, Ալաշկերտ գյուղի խաղողի այգիներ, 5-րդ դասարանի սովորող Վաղոյան Հայկի պապիկի՝ Խուրշուդյան Թոռնիկի մոտ: Այգուց կբերենք խաղողի տնկիներ և կհամալրենք Հարավային դպրոցի խաղողի այգին Շուշան Ալեքսանյանի հետ՝ իրականացնելով իր նախագիծը՝ տնկելով խաղողի 30 վազ, որը կնվիրենք կրթահամալիրի 30 ամյակին։

Առաջին կանգառ՝ Ալաշկերտ գյուղ՝ խաղողի այգիներ, խաղողի այգում կկատարենք կոմիտասյան պարերգեր՝ «Քաղենք խաղողը», «Բաղը քաղինք»։

Երկրորդ կանգառ՝ Հետադարձին կմտնենք Զվարթնոց տաճար, կընդմիջենք բրդուճներով, կկարդանք Թումանյան և Չարենց։

Անհրաժեշտ նյութեր

  • Ճամփորդական ուսապարկ, ջուր, բրդուճներ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • Ֆոտոխցիկ

Հաշվետու ֆիլմը՝ Լուսինե Պետրոսյանի