Рубрика: Uncategorized

Սառույցի վրա ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը նկարահանվել է Հյուսիսային Ռուսաստանում, որտեղ սառցե շերտերը սկսել են հալչել, որի հետևանքով էլ բնական աղետները գլուխ են բարձրացրել։ Ֆիլմը հագեցած էր տպավորիչ տեսարաններով, որից թերևս ամենատպավորիչը` հսկա սառցաբեկորների հալչելն էր, իսկ հետևանքը`շրջակայքում գտնվող ֆլորայի և ֆաունայի մի շարք տեսակների վտանգված լինելը։ Ֆիլմում շատ հուզական դրվագներ կային, որը ստիպում էր մտածել Երկիր մոլորակի ապագայի մասին, որի համար պատասխանատու ենք բոլորս, յուրաքանչյուր մարդ, ով ապրում է այս մոլորակի վրա։ Պետք է սիրել Երկիր մոլորակը, շատ սիրել ու հոգ տանել նրա մասին։

Ֆիլմի մասին իր կարծիքն է գրել նաև սովորող Տաթև Սարգսյանը

Автор:

Ողջույն, բարի գալուստ իմ բլոգ: Ես Շուշան Ալեքսանյանն եմ, բնագետ, սիրում եմ այն ամենը ինչ կապված է բնության հետ և այդ սերը փորձում եմ փոխանցել իմ սովորողներին: Շատ եմ սիրում նաև ճամփորդել, սովորել և սովորեցնել:

Оставьте комментарий