Ծաղիկների սածիլները տեղափոխեցինք քարափ-բարձունք

Դեռևս փետրվար-մարտ ամիսներին ցանել էինք դատուրա բույսի սերմերը, որպեսզի սածիլ ստանալուց հետո տեղափոխենք քարափ- բարձունք: Այսօր սածիլներն իրենց տեղը գտան բարձունքում

Աշխատանքներ քարափում

Հերթական անգամ տարբեր խմբերով աշխատեցինք քարափում: Հարթեցրեցինք տարածքի խորդուբորդ տեղերը, փորձեցինք փորելով և փոցխելով ստանալ թեք լանջեր, որի արդյունքում քարերի մեծ կույտեր առաջացան, որոնք էլ իրենց հերթին տեղափոխեցինք համապատասխան վայրեր:

 

 

 

Սածիլներ քարափ-բարձունքի համար

Արևմտյան դպրոցի բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները իրականացրեցին սածիլների տեղափոխում փոքրիկ թաղարների մեջ: Սերմերը ցանել էինք հունվար ամսին հատուկ քարափ-բարձունքի համար:

 

Արևմտյան քարափ-բարձունքի աշխատանքները շարունակվում են

Ընտրությամբ գործունեություն ընտրած սովորողները շարունակում են աշխատանքները արևմտյան քարափ-բարձունքի վրա, ջանում ենք հնարավորինս արագ ստանալ ցանկալի արդյունքը, չնայած գիտենք, որ դրա համար դեռ շատ ջանքեր պետք է գործադրենք: Հավանաբար մեր կրտսեր ընկերները զգացել են, որ մենք օգնության կարիք ունենք, քանի որ նման աշխատանքի ընթացքում օգնությունը երբեք չի խանգարում, և որոշեցին ընկեր Մելինեի հետ միանան մեր աշխատանքներին և իրենց հնարավորությունների չափով մասնակից լինեն նախագծի աշխատանքներին:

 

Արևմտյան քարափ-բարձունք

Արևմտյան դպրոց-պարտեզի մուտքի մոտ գտնվող քարափ-բարձունքի բարեկարգման աշխատանքները սկսված են: Բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողներն այսօր տվեցին նախագծի մեկնարկը:

23845283_922743057882091_516336383_n23845263_922743124548751_437518670_n23805720_922743171215413_1172737608_n23805359_922743121215418_60698013_n23805335_922743047882092_17623357_n23804438_922743257882071_1265592606_n23782303_922743067882090_1896631848_n23782196_922743214548742_424530320_n23782103_922743101215420_1693602281_n23781966_922743091215421_971209380_n23845283_922743057882091_516336383_n

Արևմտյան քարափ-բարձունք.նախագիծ

23845283_922743057882091_516336383_n

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Ժամկետը՝ ամբողջ տարին

Նպատակը՝ Արևմտյան դպրոցի քարափ-բարձունքը դարձնել ավելի բարեկարգ, խնամված ու կանաչապատ:

Ընթացքը՝ Սվորողների հետ մաքրել տարածքը ավելորդ չորուկներից, փոցխել և հավաքել տերևներն ու քարերը, հող ավելացնել այնտեղ որտեղ կա դրա անհրաժեշտությունը, իսկ վերջում պետք է տնկել մասրենու թփեր՝ քարափին, իսկ բարձունքին՝ դեկորատիվ ծառեր:

Արդյուքը՝ կունենանք բարեկարգ, կանաչապատ քարափ-բարձունք

Ներկա պահին քարափում աշխատանքները շարունակվում են, տարածքը փորելով, հարթեցնելով, քարերը հավաքելով ստանում ենք լանջ, որի միջով կանցնի հեծանվուղին և կկապի Ագարակը քարափի հետ, դեկորատիվ ծառերն արդեն տնկված են և գտնվում են խնամման փուլում, ցանել ենք ծաղկի սերմեր, որպեսզի տեղափոխենք քարափ: