Рубрика: Ուսումնական նյութեր, Ուսումնական փաթեթ, Առցանց բնագիտություն, Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Ընտանեկան դպրոց, Ընտրությամբ գործունեություն

Ինչպես փրկել երկրագնդի բնությունը

0e71f2605d968bc77c650a6f7e221f2e--happy-earth-earth-scienceԺամկետը՝ ապրիլի 27— մայիսի 8

Բնագիտություն 4-րդ դասարան

Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ): Читать далее «Ինչպես փրկել երկրագնդի բնությունը»

Рубрика: Ուսումնական նյութեր, Ուսումնական փաթեթ, Առցանց բնագիտություն, Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Ընտրությամբ գործունեություն

Սնկեր

1-233

Ժամկետը՝ ապրիլի 13— 24

Բնագիտություն 4-րդ դասարան

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։ Читать далее «Սնկեր»

Рубрика: Ուսումնական նյութեր, Ուսումնական փաթեթ, Առցանց բնագիտություն, Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան, Ընտրությամբ գործունեություն

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0Ընտանեկան նախագիծ.

Մասնակիցներ՝ Առցանց դպրոցի սովորողներ, ծնողներ

Ժամկետը՝ մարտի 30-ապրիլի 10

Նպատակը՝ Գարնանային այս ծաղկման շրջանում ուսումնասիրել և սովորել ծաղկի կառուցվածքն ու նշանակությունը.

Ընթացքը՝ կարդում ենք ստորև ներկայացված նյութը և կատարում առաջադրանքները։

Ուշադիր դիտեք նաև տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը։

 

 

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին: Читать далее «Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը»

Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան

ԵՎՐԱՍԻԱ

imagesCAPNL0PT եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայում է գտնվում՝
  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին`   Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը`   Մեռյալ ծովի խորշը:
Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:
Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան, Uncategorized

Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5 Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:
Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:

Читать далее «Մայրցամաքներ, աշխարհամասեր»

Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան: Читать далее «Ապարներ և օգտակար հանածոներ»

Рубрика: Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան

Երկիր մոլորակի բնության բազմազանությունը

zemlya

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան Է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին. նույնիսկ ամառային շոգն ու ձմեռային սառնամանիքը,  բույսերն ու կենդանիները և, իհարկե, մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բաղադրամասերն են: Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա: Читать далее «Երկիր մոլորակի բնության բազմազանությունը»