ԵՎՐԱՍԻԱ

imagesCAPNL0PT եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայում է գտնվում՝
  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին`   Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը`   Մեռյալ ծովի խորշը:
Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:

Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5 Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:
Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:

Читать далее

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան: Читать далее

Երկիր մոլորակի բնության բազմազանությունը

zemlya

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան Է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին. նույնիսկ ամառային շոգն ու ձմեռային սառնամանիքը,  բույսերն ու կենդանիները և, իհարկե, մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բաղադրամասերն են: Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա: Читать далее

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաե շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի: Читать далее

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին: Читать далее

Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը

Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):

Անտառային վայրերում ապրող մարդիկ հեկտարներով այրում էին անտառները` այն վարելահողի վերածելու համար, սնվելու համար հավաքում էին վայրի բույսեր, որսում վայրի կենդանիներ: Սակայն բնության վրա մարդու ազդեցության հետևանքներն այդքան էլ զգալի չէին, որովհետև բնությունը կարողանում էր ինքնուրույն «վերականգնել իրեն հասցված փոքրիկ վերքերը»:
Մարդու ազդեցությունը բնական միջավայրի վրա կտրուկ մեծացավ շուրջ 300 տարի առաջ, երբ մեծ թափով սկսեց զարգանալ արդյունաբե­րությունը: Արտադրության աստիճանաբար մեքենայացումը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի մեծ քանակությամբ բնական հարստու­թյուններ վերցնել բնությունից: Читать далее

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Читать далее

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Читать далее

Չափում․ Չափման միավորներ

untitled1

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։ Читать далее