Рубрика: Նախագծեր, Թարգմանություն, Uncategorized

Մթնոլորտի գլոբալ տաքացում

images

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Ժամկետ՝ մեկ ամիս

Նպատակը՝ հասկանալ ինչ է մթնոլորտը, ինչ նշանակություն ունի մարդու համար, կապ ունեն արդյոք ներկայիս անոմալ կլիմայական երևույթները մթնոլորտի հետ, ինչ է գլոբալ տաքացումը, ինչպես պաշտպանել մթնոլորտը աղտոտվածությունից:Ձեզ կօգնեն հետևյալ հարցերը

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Ընթացքը՝ սովորողը պետք է ինքնուրույն կարողանա նյութեր հավաքել համացանցից, անհրաժեշտության դեպքում թարգմանել, խմբագրել և ստեղծել ուսումնական նյութ:

Արդյունքը՝ ուսումնական նյութի ստեղծում և տեղադրում բլոգում, համոզիչ փաստարկների հավաքագրում, թե ինչու պետք է մաքուր պահել մթնոլորտը և ինչպես:

Անգլերեն+բնագիտություն

Ինչպես նաև թարգմանում եք անգլերենից հետևյալ հղումով մուլտֆիլմը, իսկ այդ հարցում ձեզ կօգնի ընկեր Աննան:

 

 

 

 

 

 

 

 

Рубрика: Թարգմանություն, Uncategorized

Փախչող ատամի չոփիկները

Փորձի համար անրհաժեշտ է- ջրով աման, ութ ատամի չոփիկ, կաթուցիչ, շաքարի կտոր, աման լվանալու հեղուկ:1. Ատամի չոփիկները արևի ճառագայթների նման դասավորում ենք ջրով ամանի մեջ:
фокусы
фокусы
2. Ամանի մեջտեղում գցում են շաքարի կտորը — ատամի չոփիկները սկսվում են հավաքվել մեջտեղում:
3. Շաքարի կտորը թեյի գդալի օգնությամբ դուրս ենք հանում ամանից և կաթուցիչով ամանի մեջտեղում մի քանի կաթիլ ամանի հեղուկ ենք կաթեցնում: Ատամի չոփիկները սկսում են փախչել:
фокусы
фокусы
Ինչու այդպես ստացվեց: Գրեք ձեր ուսումնասիրությունները:
Рубрика: Ուսուցչի օրագիր, Թարգմանություն

1000 ու 1 փորձեր.

Փորձի համար անհրաժեշտ է՝
Ապակե տարա` բանկա, աղ

Նյութերի վերածումը հեղուկից պինդ, գազայինից հեղուկ` շրջապատում շատ հաճախ են: Մենք պարզապես սովոր չենք դա նկատել: Դրան զուգահեռ մենք կարող ենք հեշտությամբ ուսումնասիրել շատ հետաքրքիր երևույթ՝ նյութերի անջատումը լուծույթից, որտեղ ինքը լինում է հեղուկ վիճակում պինդ մարմնի մեջ: Читать далее «1000 ու 1 փորձեր.»