Рубрика: Ընտրությամբ գործունեություն, Ծրագրեր, Uncategorized

Ընտրությամբ գործունեության ծրագիր

 

Բույսերի և կենդանիների խնամք

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում նախատեսվում է շաբաթական 4 ժամ:

Բույսերի և կենդանիների խնամք ընտրության գործունեության նպատակն է սովորողին փոխանցել տանը,  բակում և ընդհանրապես շրջակա միջավայրում բույսերին և կենդանիներին խնամելու, պահելու և աճեցնելու կարողություններ, հմտություններ: Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը հնարավորություն է տալիս սովորողներին ավելի մոտ գտնվել բույսին, սիրել ու խնամել և վերջապես ընտելացնել դրանց, իսկ ինչպես կասեր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին- <<Հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես>>:

Բույսերի և կենդանիների խնամքի ուսումնական միջավայր է-

կրթահամալիրի Ագարակը

ջերմոց-լաբորատորիաները

դպրոցի արտաքին և ներքին բակերը, ինչպես նաև հարակից այգիները

Ընտրությամբ գործունեության բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները դառնում են իրենց տարածքի պարտիզպանները, նրանք դառնում են ավելի ուշադիր իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ և սովորում են առաջնորդվել հետևյալ գաղափարով՝

-Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:

Մեր կարգախոսն է՝ մաքուր, խնամված, առողջ և բարեկարգ պահել մեր շրջակա աշխարհը:

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները աշխատում են հետևյալ նախագծերով.

Իմ բույսը, իմ կենդանին

Սերմնահավաք

Սերմնացան

Կանաչ պատ

Պարտիզապուրակային աշխատանքներ

Գետը քաղաքում

Բարձունքի հաղթահարում

Ծառա և ծաղկատունկ

Սածիլների ստացում և տեղափոխում

Ձոն ստուգատես

Ուսումնական ջերմոց

Դդմացան և այլն

Արդյունքում բույսերի և կենդանիների խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները ձեռք են բերում կարողություններ ու հմտություններ, որոնք կիրառում են իրենց առօրյա կյանքում: Կատարած աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում:

 

 

Рубрика: Ծրագրեր, Uncategorized

2019-2020 ուս. տարի. Բնագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով:
Ելնելով վերը նշվածից բնագիտություն առարկան դասավանդվում է նախագծային մեթոդով վերոհիշյալ թեմաների շուրջ, ինչպես նաև կլինեն նախագծերի թեմաներ, որոնք կառաջարկեն սովորողները ըստ իրենց հետաքրքրության շրջանակների: Читать далее «2019-2020 ուս. տարի. Բնագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ»

Рубрика: Ծրագրեր, Uncategorized

2019-2020 ուսումնական տարվա անհատական պլան

2019-2020 թթ. դասավանդելու եմ բնագիտություն առարկան Հարավային և Արևմտյան դպրոցներում.

  • Նախագծային աշխատանքների կազմում և իրականացում
  • ճամփորդությունների կազմակերպում
  • ուսումնական փաթեթների կազմում
  • բարձունքի հաղթահարում
  • բլոգավարություն
  • մատենավարություն
  • ենթակայքի սպասարկում
  • մեթոդական մշակումներ
  • թարգմանություններ
  • մանկարկավարժական հոդվածների մշակում
  • անհատական ուսուցում
  • Բլեյան բաց ցանց՝ Համագործակցային նախագծերի իրականացում-տարածում, տարածում սոցցանցերում
  • մասնակցություն կլոր սեղաններն, սեմինարներին, մարզական պարապմունքներին, ընդհանուր ժողովներին, ֆլեշմոբերին, փառատոններին, ծեսերին, համերգներին
  • համագործակցային նախագծերի իրականացում
  • լրացուցիչ կրթության իրականացում
  • ընդհանուր պարապմունքերի ծրագրերի կազմում-հրապարակում
  • միջավայրի խնամք
  • էկո նախագծեր